activity indicator
Գյումրու մասնաճյուղ

Նպատակ 1

Ապահովել ուսանողական բավարար համակազմ՝ միջավայրային փոփոխություններին և տարածաշրջանի աշխատուժի պահանջարկին համահունչ, բազմազանեցնել մասնաճյուղի մուտքային հնարավորությունները:

Խնդիր 1.1  Բարելավել Մասնաճյուղի ընդունելության պլանավորումը` ըստ կառուցվածքի, առաջարկվող մասնագիտությունների անվանացանկերի ու չափաքանակների:
Խնդիր 1.2  Ստեղծել անհրաժեշտ նախադրյալներ ժողովրդագրական բացասական միտումների պայմաններում դիմորդների կայուն հոսքի և ուսանողական համակազմի պահպանման համար:


Նպատակ
2

Ապահովել բարձրորակ, արդյունավետ և արդիական կրթություն` համահունչ ՀՊՃՀ չափորոշիչներին:

Խնդիր 2.1  Մասնաճյուղում ուսուցման որակի գնահատման և ապահովման ներհամալսարանական գործուն համակարգի ներդնում։
Խնդիր 2.2  Ապահովել նպաստավոր պայմաններ և խթանող մեխանիզմներ դասավանդման և ուսումնառության որակի ու արդյունավետության շարունակական բարձրացման համար։
Խնդիր 2.3  Նախապատրաստել մասնաճյուղը համալսարանի համակազմում իր կրթական ծրագրերի որակի արտաքին գնահատման և հավատարմագրման գործընթացներին։


Նպատակ
3

Ապահովել որակյալ կադրային ներուժ, մասնաճյուղի արդյունավետ կառավարում և գործունեություն ՀՊՃՀ կազմում, հակակոռուպցիոն միջավայրի ձևավորում:

Խնդիր 3.1  Շարունակել բարելավել և համալրել Մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմը`  կրթական ծրագրերի բարեփոխումներին և որակի ապահովման արդի պահանջներին համահունչ։
Խնդիր 3.2  Բարելավել հաստիքացուցակների ձևավորման գործընթացը և դրանց օգտագործման արդյունավետությունը, նպաստել վարչակազմի շարունակական համալրմանն ու որակական առաջընթացին։
Խնդիր 3.3  Շարունակել կատարելագործել Մասնաճյուղի կառավարման համակարգը և բարձրացնել դրա արդյունավետությունն ու որակը։
Խնդիր 3.4  Ապահովել ուսանողական ինքնավարության ընդլայնման և խորացման կայուն գործընթաց Մասնաճյուղում։
Խնդիր 3.5  Ստեղծել նպաստավոր պայմաններ և մթնոլորտ Մասնաճյուղում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համար, բարձրացնել աշխատակիցների և ուսանողների «հակակոռուպցիոն գրագիտության» մակարդակը։


Նպատակ
4

Կրթական և հետազոտական ծրագրերի պահանջներին համահունչ կատարելագործել մասնաճյուղի նյութատեխնիկական բազան, զարգացնել սոցիալական ծրագրերն ու բարելավել ինֆրակառուցվածքը:

Խնդիր 4.1  Բարելավել   ուսումնական   գործընթացի   իրականացման նյութատեխնիկական պայմանները:
Խնդիր 4.2  Ապահովել  Մասնաճյուղի ուսումնական և գիտական լաբորատոր բազայի զարգացումն ու արդիականացումը՝ կրթական և հետազոտական ծրագրերի արդի պահանջներին համապատասխան։
Խնդիր 4.3  Զարգացնել Մասնաճյուղի հիմնական սոցիալական ծրագրերը, ապահովել սոցիալական ինֆրակառուցվածքի պահպանումն ու նյութատեխնիկական պայմանների բարելավումը։


Նպատակ
5

Պահպանել ՀՊՃՀ գյումրու մասնաճյուղի ֆինանսական կայունությունը և ռեսուրսների արդյունավետ կառավարումը:

Խնդիր 5.1  Նպատակաուղղել Մասնաճյուղի ֆինանսական պլանավորումը առաջադրված ռազմավարական նպատակների և խնդիրների իրագործմանը:
Խնդիր 5.2  Բազմազանեցնել Մասնաճյուղի ֆինանսական ներհոսքերի աղբյուրները՝ ապահովելով դրանց մեծացումը Մասնաճյուղի զարգացման կարիքներին համապատասխան:
Խնդիր 5.3  Ապահովել Մասնաճյուղի ֆինանսական ռեսուրսների կառավարման և դրանց օգտագործման արդյունավետության հետագա բարձրացումը:


Նպատակ
6

Ապահովել մասնաճյուղի ինֆորմացիոն ռեսուրսների զարգացումը, կրթական, գիտական և կառավարման գործընթացներում ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառության շրջանակների ընդլայնումը:

Խնդիր 6.1  Ապահովել ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառության ընդլայնումն ու որակական նոր մակարդակի ձեռքբերումը Մասնաճյուղի կրթական ու գիտական բոլոր գործընթացներում:
Խնդիր 6.2  Մասնաճյուղում ձևավորել միասնական ինֆորմացիոն համակարգ՝ ապահովելով անընդհատ աճող տեղեկատվական հոսքերի արդյունավետ կառավարում:


Նպատակ
7

Ապահովել մասնաճյուղի գիտական ներուժի կայուն զարգացումը, բարձրացնել հետազոտությունների արդյունավետությունն ու իննովացիոն մրցունակությունը:

Խնդիր 7.1  Ապահովել Մասնաճյուղի մասնագիտությունների գծով գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստումը ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի միջոցով՝ Մասնաճյուղի գիտամանկավարժական ներուժի անընդհատ համալրման ու երիտասարդացման նաև տարածաշրջանային պահանջարկի բավարարման նպատակով:
Խնդիր 7.2  Մեծացնել Մասնաճյուղի հետազոտական նախագծերի թիվն ու ֆինանսավորման ծավալները, ուղղել դրանք տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հիմնախնդիրների լուծմանը:


Նպատակ 8

Ընդլայնել արտաքին կապերը, զարգացնել և ամրապնդել մասնաճյուղի միջազգայնացման գործընթացները:

Խնդիր  8.1  Ձևավորել և զարգացնել երկարաժամկետ գործընկերային կապերը Մասնաճյուղի մասնագիտությունների բազային կազմակերպությունների հետ:
Խնդիր 8.2  Ամրապնդել հասարակության հետ Մասնաճյուղի կապերի զարգացման և դրական իմիջի պահպանման առկա փորձը, ապահովել հանրային ծրագրերում Մասնաճյուղի առավելագույն ներգրավումը:
Խնդիր 8.3  Ձգտել Մասնաճյուղի զարգացման նախագծերի արտաքին հովանավորների հավաքագրմանը, հասարակական հարաբերությունների զարգացմանն ու բարենպաստ վարկանիշի ձևավորմանը: