activity indicator
Վանաձորի մասնաճյուղ

Նպատակ 1

Ապահովել մասնաճյուղի ուսանողական համակազմի պահպանումը և զարգացումը`մարզի սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական միտումներին համապատասխան:

Խնդիր 1.1  Համապատասխանեցնել առաջարկվող ուսումնական մասնագիտությունների, կրթական և ուսուցման ձևերի ծրագրերի տեսականին և ընդունելության պլանավորումը /ներքին համամասնությունները/ աշխատաշուկայի պահանջարկին:
Խնդիր 1.2  Բարելավել առաջարկվող  կրթական ծրագրերի  մարքեթինգն ու արտաքին գրավչությունը, ուժեղացնել կապը դպրոցների, քոլեջների և գործատուների հետ և ընդունելության գովազդը:
Խնդիր 1.3  Աշխատուժի շուկայի պահանջմունքներին համահունչ, առավելագույնս զարգացնել լրացուցիչ և շարունակական կրթության համակարգը` դիտարկելով այն որպես Մասնաճյուղի ուսանողական կայուն համակազմի պահպանմանը նպաստող ռեսուրս:


Նպատակ 2

Ապահովել որակյալ, արդյունավետ և արդիական կրթություն` բոլոնիայի գործընթացի զարգացումներին համապատասխան:

Խնդիր 2.1  Որակի գնահատման և ապահովման ներհամալսարանական համակարգի շրջանակներում  ներդնել որակի ներքին գնահատման և բարելավման համակարգ եվրոպական ENQA  չափանիշներին համապատասխան:
Խնդիր 2.2  Իրականացնել կրթական ծրագրերի բովանդակային վերանայման և նոր ծրագրերի ներմուծման գործընթաց`ընդհանուր համալսարանական բարեփոխումների պահանջներին և  աշխատաշուկայի պահանջներին համապատասխան:
Խնդիր 2.3  Կատարելագործել Համալսարանում ներդրված կրեդիտային համակարգը` ընդլայնելով վերջինիս ընձեռած հնարավորությունների օգտագործման շրջանակը և բարձրացնել  դրա կիրառման արդյունավետությունը:
Խնդիր 2.4  Բարձրացնել ուսուցման և դասավանդման արդյունավետությունը` նոր տեխնոլոգիաների և ժամանակակից ուսանողակենտրոն մանկավարժական մեթոդների  կիրառման միջոցով` ուսումնառության որակի և արդյունավետության շարունակական բարձրացման համար:
Խնդիր 2.5  Նախապատրաստել Մասնաճյուղը կրթական ծրագրերի որակի արտաքին գնահատման և հավատարմագրման համալսարաական գործընթացներին:


Նպատակ 3

Մասնաճյուղի կադրային ներուժի բարելավում, արդյունավետ կառավարում և հակակոռուպցիոն միջավայրի ձևավորում:

Խնդիր 3.1  Շարունակել բարելավել և համալրել մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմը` կրթական ծրագրերի բարեփոխումներին և որակի ապահովման արդի պահանջներին համահունչ:
Խնդիր 3.2  Բարելավել մասնաճյուղի  հաստիքակազմի պլանավորումը և բարձրացնել հաստիքների օգտագործման արդյունավետությունը:
Խնդիր 3.3  Շարունակել կատարելագործել Մասնաճյուղի կառավարման համակարգը և բարձրացնել դրա արդյունավետությունն ու որակը:
Խնդիր 3.4  Ապահովել ուսանողական ինքնավարության ընդլայնումն ու խորացումը   Մասնաճյուղում:
Խնդիր 3.5  Ստեղծել նպաստավոր պայմաններ և մթնոլորտ Մասնաճյուղում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համար, բարձրացնել աշխատակիցների և ուսանողների “հակակոռուպցիոն գրագիտության” մակարդակը:


Նպատակ 4

Կատարելագործել մասնաճյուղի նյութատեխնիկական բազան` ստեղծելով պատշաճ պայմաններ կրթական,  հետազոտական և աշխատանքային այլ գործընթացների համար, զարգացնել սոցիալական ծրագրերն ու բարելավել ինֆրակառուցվածքը:

Խնդիր 4.1  Շարունակել մասնաճյուղի ուսումնական մասնաշենքերի վերականգնման ու վերակառուցման սկսված գործընթացը, ապահովել ուսումնական գործընթացի նորմատիվային պահանջները :
Խնդիր 4.2  Կրթական և հետազոտական ծրագրերի զարգացման կարիքներին և որակի պահանջներին համահունչ շարունակել մասնաճյուղի ուսումնալաբորատոր բազայի զարգացումն և արդիականացումը:
Խնդիր 4.3  Զարգացնել մասնաճյուղի հիմնական սոցիալական ծրագրերը, բարելավել սոցիալական ինֆրակառուցվածքը:


Նպատակ 5

Պահպանել մասնաճյուղի ֆինանսական կայունությունը, ապահովել ռեսուրսների օպտիմալ կառավարումը` ձգտելով համալսարանական միջին ցուցանիշներին:

Խնդիր 5.1  Նպատակաուղղել մասնաճյուղի ֆինանսական պլանավորումը առաջադրված ռազմավարական նպատակների ու խնդիրների իրագործմանը:
Խնդիր 5.2  Բազմազանեցնել մասնաճյուղի ֆինանսական ներհոսքերի աղբյուրները` ապահովելով դրանց մեծացումը մասնաճյուղի զարգացման կարիքներին համապատասխան:
Խնդիր 5.3  Բարձրացնել ֆինանսական ռեսուրսների կառավարման և օգտագործման արդյունավետությունը, ձգտելով աշխատավարձի և զարգացման ծախսերի համապատասխանեցմանը համալսարանական միջին ցուցանիշներին:


Նպատակ 6

Զարգացնել մասնաճյուղի տեղեկատվական ենթակառուցվածքը և ռեսուրսները` ուսումնական և այլ գործընթացներում տեղեկատվական տեխնոլոգիաների ընդլայնված կիրառման համար:

Խնդիր 6.1  Ապահովել տեղեկատվկան տեխնոլոգիաների կիրառության ընդլայնումը և որակական նոր մակարդակի ձեռք բերումը Մասնաճյուղի կրթական, գիտական բոլոր գործընթացներում:
Խնդիր 6.2  Զարգացնել մասնաճյուղի տեղեկատվական ռեսուրսների համալրման գործընթացը, ապահովել դրանց մատչելիության ու արդյունավետ օգտագործումը` կրթական և հետազոտական կարիքների զարգացմանը համահունչ:
Խնդիր 6.3  Ձևավորել մասնաճյուղի միասնական տեղեկատվական համակարգ, ապահովելով աճող տեղեկատվական հոսքերի արդյունավետ կառավարում:
Խնդիր 6.4  Դարձնել մասնաճյուղը տեղեկատվական ծառայությունների տարածաշրջանային  կենտրոն:


Նպատակ 7

Մեծացնել մասնաճյուղի դերն ու մասնակցությունը  տնտեսական և  սոցիալական զարգացման տարածաշրջանային ծրագրերում` գիտահետազոտական կարողությունների զարգացման եվ կիրառական կողմնորոշման միջոցով:

Խնդիր 7.1  Զարգացնել Մասնաճյուղի հետազոտական համագործակցությունը մարզի արդյունաբերական ձեռնարկությունների հետ` ուղղելով նախագծերը նոր և մրցունակ արտադրատեսակների ստեղծմանը:
Խնդիր 7.2  Ստեղծել նպաստավոր պայմաններ հետազոտությունների ծավալի մեծացման, կիրառական կողմնորոշման և դասախոսական կազմի ներգրավման համար:
Խնդիր 7.3  Խթանել մասնաճյուղի գիտական հետազոտությունների կիրառական արդյունավետության բարձրացումը, ընդլայնել միջազգային գիտական համագործակցությունը:


Նպատակ 8

Ընդլայնել և ակտիվացնել մասնաճյուղի մասնակցությունը  համալսարանի միջազգային համագործակցության ծրագրերին, խրախուսել մասնաճյուղի սեփական նախաձեռնությունները արտաքին կապերի ձեվավորման ուղղությամբ:

Խնդիր 8.1  Ընդլայնել և բազմազանեցնել գործընկերային կապերը Մասնաճյուղի պատվիրատու կազմակերպությունների և տարածաշրջանային կառույցների հետ
Խնդիր 8.2  Խթանել Մասնաճյուղի զարգացման ծրագրերում շրջանավարտների և նվիրատու անհատների ու կազմակերպությունների ներդրումների ծավալի մեծացմանը:
Խնդիր 8.3  Զարգացնել և բազմազանեցնել հասարակայնությա ն հետ կապերը և միջազգային համագործակցությունը, նպատակ ունենալով պահպանել և բարձրացնել Մասնաճյուղի դրական իմիջը: