activity indicator
Կապանի մասնաճյուղ

Նպատակ 1

Ապահովել ուսանողական բավարար համակազմ` միջավայրային փոփոխությունների համատեքստում, բազմազան դարձնել մասնաճյուղի մուտքային հնարավորությունները:

Խնդիր 1.1.  Բարելավել մասնաճյուղի ընդունելության պլանավորումը` վերանայելով նրա կառուցվածքի և առաջարկվող մասնագիտությունների անվանացանկերը և չափաքանակները` դրանք խստիվ համապատասխանեցնելով աշխատաշուկայի և կրթաշուկայի պահանջներին:
Խնդիր 1.2.  Ստեղծել անհրաժեշտ նախադրյալներ դիմորդների կայուն հոսքի և ուսանողական համակազմի պահպանման համար` ժողովրդագրական բացասական միտումների և միջավայրային այլ գործոնների ազդեցության գնահատմամբ:
Խնդիր 1.3.  Աշխատուժի շուկայի պահանջմունքներին համահունչ առավելագույնս զարգացնել լրացուցիչ և շարունակական կրթության համակարգը:


Նպատակ 2

Ապահովել բարձրորակ, արդյունավետ և արդիական կրթություն` Բոլոնիայի գործընթացի զարգացումներին համահունչ:

Խնդիր  2.1.  Ներհամալսարանական համակարգի շրջանակներում ներդնել ուսուցման որակի գնահատման և ապահովման ներմասնաճյուղային համակարգ` բարձրագույն կրթության որակի ներքին արժևորման եվրոպական ENQA չափանիշների պահանջներին համապատասխան:
Խնդիր 2.2.  Իրականացնել նոր ծրագրերի ներմուծման փուլային գործընթաց` աշխատուժի շուկայի արդի պահանջմունքներին և եվրոպական «թյունինգյան» մեթոդաբանության չափանիշներին համահունչ:
Խնդիր 2.3.  Կատարելագործել մասնաճյուղում ներդրված կրեդիտային համակարգը` ընդլայնելով վերջինիս ընձեռնած հնարավորությունների օգտագործման շրջանակը և բարձրացնելով դրա կիրառման արդյունավետությունը:
Խնդիր 2.4.  Ապահովել նպաստավոր պայմաններ և խթանող մեխանիզմներ` դասավանդման և ուսումնառության որակի ու արդյունավետության շարունակական բարձրացման համար:
Խնդիր 2.5.  Նախապատրաստել մասնաճյուղը կրթական ծրագրերի որակի արտաքին գնահատման և հավատարմագրման գործընթացներին` բարձրագույն կրթության որակի արտաքին արժևորման պետական միասնական չափանիշների պահանջներին համապատասխան:


Նպատակ 3

Ապահովել որակյալ կադրային ներուժ, մասնաճյուղի արդյունավետ կառավարում և հակակոռուպցիոն միջավայրի ձևավորում:

Խնդիր 3.1.  Շարունակել բարելավել և համալրել դասախոսական կազմը` կրթական ծրագրերի բարեփոխումներին և որակի ապահովման արդի պահանջներին համահունչ:
Խնդիր 3.2.  Բարելավել հաստիքացուցակների ձևավորման գործընթացը և բարձրացնել հաստիքների օգտագործման արդյունավետությունը, նպաստել վարչակազմի շարունա­կական համալրմանն ու որակական առաջընթացին:
Խնդիր 3.3.  Շարունակել կատարելագործել մասնաճյուղի կառավարման համակարգը և բարձրացնել դրա արդյունավետությունն ու որակը:
Խնդիր 3.4.  Մասնաճյուղում ապահովել ուսանողական ինքնավարության ընդլայնման և խորացման կայուն գործընթաց:
Խնդիր 3.5.  Ստեղծել նպաստավոր պայմաններ և մթնոլորտ մասնաճյուղում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համար, բարձրացնել աշխատակիցների և ուսանողների «հակակոռուպցիոն գրագիտության» մակարդակը:


Նպատակ 4

Կրթական և հետազոտական ծրագրերի պահանջներին համահունչ կատարելագործել մասնաճյուղի նյութատեխնիկական բազան, զարգացնել սոցիալական ծրագրերն ու բարելավել ինֆրակառուցվածքը:

Խնդիր 4.1.  Մասնաճյուղում ապահովել ուսումնական գործընթացի կազմակերպման պահանջները բավարարող նյութատեխնիկական պայմաններ:
Խնդիր 4.2.  Ապահովել մասնաճյուղի ուսումնագիտական լաբորատոր բազայի զարգացումն ու արդիականացումը:
Խնդիր 4.3.  Զարգացնել հիմնական սոցիալական ծրագրերը, ապահովել սոցիալական ինֆրակառուցվածքի պահպանումն ու նյութատեխնիկական պայմանների բարելավումը:


Նպատակ 5

Պահպանել ֆինանսական կայունությունը և ռեսուրսների արդյունավետ կառավարումը:

Խնդիր  5.1.  Նպատակաուղղել մասնաճյուղի ֆինանսական պլանավորումը առաջադրված ռազմավարական նպատակների և խնդիրների իրագործմանը:
Խնդիր 5.2.  Բազմազան դարձնել մասնաճյուղի ֆինանսական ներհոսքի աղբյուրները` ապահովելով դրանց աճը մասնաճյուղի զարգացման կարիքներին համապատասխան:
Խնդիր 5.3.  Ապահովել մասնաճյուղի ֆինանսական ռեսուրսների կառավարման և դրանց օգտագործման արդյունավետության բարձրացումը:


Նպատակ 6

Ապահովել մասնաճյուղի տեղեկատվական ռեսուրսների զարգացումը և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառության շրջանակների ընդլայնումը:

Խնդիր 6.1.  Ապահովել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառության ընդլայնումն ու որակական նոր մակարդակի ձեռքբերումը մասնաճյուղի կրթական և գիտական բոլոր գործընթացներում:
Խնդիր 6.2.  Զարգացնել մասնաճյուղի տեղեկատվական ռեսուրսները, ապահովել դրանց մատչելիությունն ու արդյունավետ օգտագործումը` կրթական և հետազոտական կարիքների զարգացմանը համահունչ:
Խնդիր 6.3.  Ապահովել ՀՊՃՀ-ում ձևավորված  միասնական տեղեկատվական համակարգի ներդնումը  մասնաճյուղում:
Խնդիր 6.4.  Դառնալ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տարածաշրջանային ռեսուրսային կենտրոն:


Նպատակ 7

Ապահովել մասնաճյուղի գիտական ներուժի կայուն զարգացումը, բարձրացնել հետազոտությունների արդյունավետությունն ու իննովացիոն մրցունակությունը:

Խնդիր  7.1.  Ապահովել մասնաճյուղի գիտական ներուժի ու նյութատեխնիկական բազայի զարգացումը և գիտահետազոտական աշխատանքներում դասախոսական կազմի ներգրավվածության ընդլայնումը:
Խնդիր  7.2.  Խթանել մասնաճյուղի կիրառական հետազոտությունների իրականացումը և արդյունավետության բարձրացումը, ապահովել արդյունքների առևտրայնացմանը նպաստող պայմաններ:
Խնդիր  7.3.  Ապահովել մասնաճյուղի ներգրավվածությունը միջազգային գիտական ծրագրերում:


Նպատակ 8

Ընդլայնել մասնաճյուղի արտաքին կապերը` ի նպաստ ներքին կարիքների առաջնահերթ ապահովման, զարգացնել մասնաճյուղի մասնակցությունը համալսարանի միջազգային համագործակցության ծրագրերին:

Խնդիր  8.1.  Ամրապնդել և ընդլայնել մասնաճյուղի գործընկերային կապերը տարածաշրջանի արտադրական ձեռնարկությունների, այլ կազմակերպությունների և հանրային կառույցների հետ:
Խնդիր 8.2.  Աշխատանքներ տանել մասնաճյուղի զարգացման ծրագրերում շրջանավարտների, նվիրատու և հովանավոր կազմակերպությունների ու անհատների ներդրումների իրականացման ուղղությամբ:
Խնդիր  8.3.  Զարգացնել հասարակության հետ մասնաճյուղի կապերը, ապահովել հանրային ծրագրերում մասնաճյուղի առավելագույն ներգրավումը: