activity indicator
Գյումրու մասնաճյուղ

Գյումրու մասնաճյուղի որակի շարունակական բարելավման ռազմավարություն
( ըստ Գյումրու մասնաճյուղի 2012-2016 թթ Ռազմավարական ծրագրի) 

 

Նպատակ 2.            

Ապահովել բարձրորակ, արդյունավետ և արդիական կրթություն` համահունչ ՀՊՃՀ չափորոշիչներին:

Խնդիր 2.1. Մասնաճյուղում ուսուցման որակի գնահատման և ապահովման ներհամալսարանական գործուն համակարգի ներդնում։
Խնդիր 2.2. Ապահովել նպաստավոր պայմաններ և խթանող մեխանիզմներ դասավանդման և ուսումնառության որակի ու արդյունավետության շարունակական բարձրացման համար։
Խնդիր 2.3. Նախապատրաստել մասնաճյուղը համալսարանի համակազմում իր կրթական ծրագրերի որակի արտաքին գնահատման և հավատարմագրման գործընթացներին։

Նպատակ 3.
Ապահովել որակյալ կադրային ներուժ, մասնաճյուղի արդյունավետ կառավարում և գործունեություն ՀՊՃՀ կազմում, հակակոռուպցիոն միջավայրի ձևավորում:
Խնդիր 3.1. Շարունակել բարելավել և համալրել Մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմը` կրթական ծրագրերի բարեփոխումներին և որակի ապահովման արդի պահանջներին համահունչ։