activity indicator
Վանաձորի մասնաճյուղ

Վանաձորի մասնաճյուղի որակի շարունակական բարելավման ռազմավարություն
( ըստ Վանաձորի մասնաճյուղի 2012-2016 թթ Ռազմավարական ծրագրի)

 

Նպատակ 2.
Ապահովել որակյալ, արդյունավետ և արդիական կրթություն` բոլոնիայի գործընթացի զարգացումներին համապատասխան:
Խնդիր 2.1. Որակի գնահատման և ապահովման ներհամալսարանական համակարգի շրջանակներում ներդնել որակի ներքին գնահատման և բարելավման համակարգ ևրոպական ENQA չափանիշներին համապատասխան:
Խնդիր 2.2. Իրականացնել կրթական ծրագրերի բովանդակային վերանայման և նոր ծրագրերի ներմուծման գործընթաց`ընդհանուր համալսարանական բարեփոխումների պահանջներին և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան:
Խնդիր 2.3. Կատարելագործել Համալսարանում ներդրված կրեդիտային համակարգը` ընդլայնելով վերջինիս ընձեռած հնարավորությունների օգտագործման շրջանակը և բարձրացնել դրա կիրառման արդյունավետությունը:
Խնդիր 2.4. Բարձրացնել ուսուցման և դասավանդման արդյունավետությունը` նոր տեխնոլոգիաների և ժամանակակից ուսանողակենտրոն մանկավարժական մեթոդների կիրառման միջոցով` ուսումնառության որակի և արդյունավետության շարունակական բարձրացման համար:
Խնդիր 2.5. Նախապատրաստել Մասնաճյուղը կրթական ծրագրերի որակի արտաքին գնահատման և հավատարմագրման համալսարանական գործընթացներին: