activity indicator
Կապանի մասնաճյուղ

Կապանի մասնաճյուղի որակի շարունակական բարելավման ռազմավարություն
( ըստ Կապանի մասնաճյուղի 2012-2016 թթ Ռազմավարական ծրագրի)


Նպատակ 2.
Ապահովել բարձրորակ, արդյունավետ և արդիական կրթություն` Բոլոնիայի գործընթացի զարգացումներին համահունչ:
Խնդիր 2.1. Ներհամալսարանական համակարգի շրջանակներում ներդնել ուսուցման որակի գնահատման և ապահովման ներմասնաճյուղային համակարգ` բարձրագույն կրթության որակի ներքին արժևորման ևրոպական ENQA չափանիշների պահանջներին համապատասխան:
Խնդիր 2.2. Իրականացնել նոր ծրագրերի ներմուծման փուլային գործընթաց` աշխատուժի շուկայի արդի պահանջմունքներին և ևրոպական «թյունինգյան» մեթոդաբանության չափանիշներին համահունչ:
Խնդիր 2.3. Կատարելագործել մասնաճյուղում ներդրված կրեդիտային համակարգը` ընդլայնելով վերջինիս ընձեռնած հնարավորությունների օգտագործման շրջանակը և բարձրացնելով դրա կիրառման արդյունավետությունը:
Խնդիր 2.4. Ապահովել նպաստավոր պայմաններ և խթանող մեխանիզմներ` դասավանդման և ուսումնառության որակի ու արդյունավետության շարունակական բարձրացման համար:
Խնդիր 2.5. Նախապատրաստել մասնաճյուղը կրթական ծրագրերի որակի արտաքին գնահատման և հավատարմագրման գործընթացներին` բարձրագույն կրթության որակի արտաքին արժևորման պետական միասնական չափանիշների պահանջներին համապատասխան:
Նպատակ 3.
Ապահովել որակյալ կադրային ներուժ, մասնաճյուղի արդյունավետ կառավարում և հակակոռուպցիոն միջավայրի ձևավորում:
Խնդիր 3.1. Շարունակել բարելավել և համալրել դասախոսական կազմը` կրթական ծրագրերի բարեփոխումներին և որակի ապահովման արդի պահանջներին համահունչ: