activity indicator
Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետ

Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետի որակի շարունակական բարելավման ռազմավարություն
( ըստ Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետի 2012-2016 թթ Ռազմավարական ծրագրի)

Նպատակ 2.

Ապահովել բարձրորակ, արդյունավետ և արդիական կրթություն` Բոլոնիայի գործընթացի զարգացումներին համահունչ:

Խնդիր 2.1. Մշակել և ներդնել ֆակուլտետի կրթական ծրագրերի որակի գնահատման, որակը բնութագրող ցուցանիշների վերլուծության համակարգ:
Խնդիր 2.2. Իրականացնել ֆակուլտետի մասնագիտությունների նոր անվանացանկի բովանդակային և կառուցվածքային վերանայման և նոր ծրագրերի ներմուծման փուլային գործընթաց` աշխատուժի շուկայի արդի պահանջմունքներին և ևրոպական չափանիշներին համահունչ:
Խնդիր 2.3. Կատարելագործել ֆակուլտետի դասավանդման ձևերը, ընդլայնելով կրեդիտային համակարգի հնարավորությունները և բարձրացնելով դրա կիրառման արդյունավետությունը:
Խնդիր 2.4. Ապահովել նպաստավոր պայմաններ և խթանող մեխանիզմներ` դասավանդման և ուսումնառության որակի ու արդյունավետության բարձրացման համար:
Խնդիր 2.5. Նախապատրաստվել կրթական ծրագրերի որակի արտաքին գնահատման և հավատարմագրման գործընթացներին:

Նպատակ 3.
Ապահովել որակյալ կադրային ներուժ, երիտասարդացում և կատարելագործում, հակակոռռւպցիոն միջավայրի ձևավորում:
Խնդիր 3.1. Շարունակել բարելավել և համալրել պրոֆեսորադասախոսական կազմը` կրթական ծրագրերի բարեփոխումներին և որակի ապահովման արդի պահանջներին համահունչ:
Խնդիր 3.2. Ապահովել դասախոսների կատարելագործման գործընթացի պլանավորումը և շարունակականությունը: