activity indicator
Էներգետիկական ֆակուլտետ

Էներգետիկական ֆակուլտետի որակի շարունակական բարելավման ռազմավարություն
( ըստ Էներգետիկական ֆակուլտետի 2012-2016 թթ Ռազմավարական ծրագրի)

Նպատակ 2.
Բարձրացնել էներգետիկական ֆակուլտետի ընդհանուր և մասնագիտական կրթական ծրագրերի ուսուցման որակը և արդյունավետությունը:
Խնդիր 2.1. Մշակել և իրականացնել ֆակուլտետի կրթական ծրագրերի որակի գնահատման և ապահովման, որակը բնութագրող ցուցանիշների վերլուծության համակարգի ներդրում` Համալսարանում գործող բարձրագույն կրթության որակի արժևորման ENQA չափանիշների պահանջներին համապատասխան:
Խնդիր 2.2. Իրականացնել ֆակուլտետի մասնագիտությունների նոր անվանացանկի բովանդակային և կառուցվածքային նորացման փուլային գործընթաց` ելնելով շրջանավարտների մասնագիտական կարողությունների վերաբերյալ աշխատաշուկայի պահանջարկային և ևրոպական ՙթյունինգյան՚ մեթոդաբանության չափանիշներից:
Խնդիր 2.3. Կատարելագործել Համալսարանում ներդրված կրեդիտային համակարգը, ընդլայնելով դրա հնարավորությունները և բարձրացնելով արդյունավետությունը:
Խնդիր 2.4. Ֆակուլտետի նախապատրաստումը Համալսարանի կրթական ծրագրերի որակի արտաքին գնահատման և հավատարմագրման գործընթացների մասնակցության համար:

Նպատակ 3.
Պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ որակյալ անձնակազմի ապահովում, ֆակուլտետի արդյունավետ կառավարում և աշխատանքային բարեկիրթ միջավայրի ձևավորում:
Խնդիր 3.1. Կրթական ծրագրերի որակի բարեփոխումների արդի պահանջներին համապատասխան` կատարել ֆակուլտետի դասախոսական կազմի ճշգրիտ գնահատում` ըստ մասնագիտությունների և դասընթացների, ի հայտ բերել թերի օղակները և նախատեսել կադրերի նորացում ու համալրում: