activity indicator
Մեքենաշինական ֆակուլտետ

Մեքենաշինական ֆակուլտետի որակի շարունակական բարելավման ռազմավարություն
( ըստ Մեքենաշինական ֆակուլտետի 2012-2016 թթ Ռազմավարական ծրագրի)


Նպատակ 2.
Ապահովել բարձրորակ, արդյունավետ և արդիական կրթություն` որակի ապահևման համալսարանական չափորոշիչներին և Բոլոնիայի գործընթացի զարգացումներին համահունչ:
Խնդիր 2.1. Ձևավորել և գործարկել ուսուցման որակի գնահատման և հավաստման ֆակուլտետային համակարգ` որակի ապահովման համալսարանական պահանջներին և չափանիշներին համապատասխան:
Խնդիր 2.2. Նախաձեռնել ֆակուլտետում իրականացվող բոլոր կրթական ծրագրերի կառուցվածքային և բովանդակային վերանայման և նոր ծրագրերի մշակման փուլային գործընթաց` շրջանավարտների կոմպետենցիաներով ուղղորդված Թյունինգյան մեթոդաբանության պահանջներին և որակի ապահովման ևրոպական չափանիշներին համապատասխան:
Խնդիր 2.3. Բարձրացնել դասավանդման և ուսումնառության որակն ու արդյունավետությունը ֆակուլտետում` ուղենիշ ունենալով շրջանավարտների ակնկալվող կոմպետենցիաների լիարժեք ձեռքբերումն ու ծառայողականության բարձրացումը:
Խնդիր 2.4. Նախապատրաստել ֆակուլտետի կրթական ծրագրերը որակի արտաքին գնահատման և հավատարմագրման գործընթացներին` բարձրագույն կրթության որակի հավաստման պետական չափանիշներին համապատասխան:

Նպատակ 3.
Ապահովել ֆակուլտետի որակյալ կադրային ներուժի պլանաչափ համալրումն և շարունակական մասնագիտական կատարելագործումը, կառավարման արդյունավետության բարձրացումը:

Խնդիր 3.2. Ապահովել դասախոսների կատարելագործման գործընթացի պլանավորումը և շարունակական ընթացքը: