activity indicator
Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետ

Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետի որակի շարունակական բարելավման ռազմավարություն
( ըստ Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետի 2012-2016 թթ Ռազմավարական ծրագրի)


Նպատակ 2.
Բարձրացնել ուսուցման որակն ու արդյունավետությունը ֆակուլտետի կրթական ծրագրերի և ընդհանուր կրթության քոմփյութերային հմտությունների տիրապետման դասընթացների գծով:
Խնդիր 2.1. Կատարել ուսուցման որակի գնահատման և ապահովման աշխատանքներ` ֆակուլտետում ներդրված կրթական ծրագրերի և դրանք իրականացնող միավորների ինքնավերլոււծություն և ներքին գնահատում, ներհամալսարանական համակարգի պահանջներին համապատասխան:
Խնդիր 2.2. Նախաձեռնել և իրականացնել կրթական ծրագրերի և մասնագիտությունների բովանդակային և կառուցվածքային նորացման փուլային գործընթաց, հաշվի առնելով մասնագետների աշխատուժի շուկայի արդի պահանջները և ուսուցման կրեդիտային համակարգի ներդրման յուրահատկությունները:
Խնդիր 2.3. Բարելավել դասավանդման որակըն ու արդյունավետությունը` ուշադրություն դարձնելով մեթոդական աշխատանքներին, կիրառելով ժամանակակից կրթական տեխնոլոգիաներ և ներմուծել առաջավոր մանկավարժական փորձ:
Խնդիր 2.4. Բարելավել շրջանավարտների գործնական և արտադրական ուսուցման մեթոդները, հաշվի առնելով ֆակուլտետի մասնագիտությունները և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման տեմպերը: