activity indicator
Կիբեռնետիկայի ֆակուլտետ

Կիբեռնետիկայի ֆակուլտետի որակի շարունակական բարելավման ռազմավարություն

 ( ըստ  Կիբեռնետիկայի ֆակուլտետի 2012-2016 թթ Ռազմավարական ծրագրի)

Նպատակ 2.

Բարձրացնել մասնագիտական կրթության որակը և խթանել ուսուցման արդյունավետությունը բոլոր կրթական ծրագրերում:

Խնդիր 2.1.  Ձգտել դասախոսական կազմի օպտիմալացմանը, համա­լրմանը և միջին տարիքի նվազեցմանը:
Խնդիր 2.2.  Ֆակուլտետի կադ­րային պահանջարկի բավարար­ման նպատակով շարու­նակել ասպիրանտների պատրաստումը բոլոր պրոֆիլային ուղղություններով:
Խնդիր 2.3.  Շարունակել ֆակուլտետի դասախոսների կատա­րելա­գործման պլանա­յին գործընթացը ՀՊՃՀ դասախոսների կատարելագործման կենտրոնում: Բոլոր դասա­խոս­ները պետք է տիրապետեն արդի համակարգչային տեխնիկային և կիրառեն այն ուսումնական գործընթացում:
Խնդիր 2.4.  Բացառել ձևական մոտեցումը դասախոսական կազմի հավաքագրման, տարակարգային առաջ­քաշման և պայմանագրային ձևակերպման հարցերում: Աջակցել դասա­խո­սական կազմի վարձատրման դիֆերենցման և աշխատանքի արդյունավե­տու­թյան գնահատման նոր սանղակի մտցնելուն:
Խնդիր 2.5.  Բարձրացնել դասավանդման արդյունավետությունը՝ ներ­դնելով ուսուց­­­ման ժամանակակից մեթոդներ և տեխնոլոգիաներ: Խթանել հետա­­զո­­տու­­թյունները կրթու­թյան մեթոդաբանության ասպարեզում:
Խնդիր 2.6.  Խորացնել ուսումնական գործընթացի քոմփյութերացումը և ին­ֆոր­մա­­ցիոն ապահովումը, ներդնել ուսուցման նոր տեխ­նոլոգիա­ներ` ուսուցում «Internet»-ի մի­ջոցով, «Multimedia» տեխնոլոգիաներ, վիր­տու­ալ լա­բո­րա­տո­րիա­ներ և այլն: Էապես բարելավել քոմփյութե­րային ուսուցման արդյունավետությունն ու որա­կը:
Խնդիր 2.7.  Բարելավել մեթոդական - հրատարակչական աշխատանքների պլանա­վո­­րու­մը, ուղղել այդ գործընթացը բոլոր կրթական ծրագ­րերը և մասնա­գիտու­թյուններն անհրաժեշտ ուսումնամեթոդական գրակա­նու­թյամբ ապահովելուն:
Խնդիր 2.8.  Արդիականացնել ֆակուլտետում իրականաց­վող մասնագի­տա­կան կրթա­կան ծրագրերը, վերամշակել կրթական չափորոշիչները և որա­կավոր­­ման բնութագրերը` համաձայն գործող պահանջների:
Խնդիր 2.9.  Բարձրացնել շրջանավարտների գործնական պատրաս­տվածությունը,                կա­տա­­րելագործել ուսանողների արտադրական պրակտիկան:
Խնդիր 2.10.  Նպաստել մագիստրոսի և հետա­զոտողի կրթական ծրագրերի բո­­վան­­դա­կային և կազմակերպչական վերակառուցմանը, ուսուցման արդ­յու­նա­վե­­տու­թյան և որա­կի բարձրացմանը: Ձգտե­­լ ասպիրանտ­նե­րի նպա­տա­­կա­յին մասնագի­տաց­մանը, ապահովել շրջանա­վարտ­­­նե­րին աշխա­տանքով ֆա­կուլտետում:
Խնդիր 2.11.  Իրականացնել ֆակուլտետային բոլոր ծրագ­րերի ինքնավերլուծություն: Նախաձեռնել իրականացվող ծրագրերի և մասնագի­տու­թյուն­նե­րի պետական ատեստավորման և հա­վա­տար­մագրման նախապատրաստման  գործ­­ընթաց:
Խնդիր 2.12.  Պլանավորել և իրականացնել ուսումնական գործընթացի լաբո­րատոր բազա­յի փուլային նո­րացում: