activity indicator
Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետ

Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետի որակի շարունակական բարելավման ռազմավարություն

 ( ըստ  Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետի 2012-2016 թթ Ռազմավարական ծրագրի)


Նպատակ 2.

 Բարձրացնել ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետի ընդհանուր և մասնագիտական կրթական ծրագրերի ուսուցման որակն ու արդյունավետությունը:

 Խնդիր 2.1.  Նախապատրաստել և անցկացնել առաջարկվող կրթական ծրագրերի (մասնագիտությունների) և դրանք իրականացնող միավորների ինքնավերլուծություն և ներքին գնահատում` համալսարանի որակի գնահատման և ապահովման համակարգի պահանջներին  և երաշխավորություններին համապատասխան:

Խնդիր 2.2.  Նախաձեռնել ֆակուլտետում իրականացվող բոլոր կրթական ծրագրերի կառուցվածքային և բովանդակային վերանայման և նոր ծրագրերի մշակման փուլային գործընթաց` շրջանավարտների Թյունինգյան մեթոդաբանության պահանջներին և որակի ապահովման ևրոպական չափանիշներին համապատասխան:
Խնդիր 2.3.  Բարձրացնել դասավանդման և ուսումնառության որակն ու արդյունավետությունը ֆակուլտետում` նպատակ ունենալով շրջանավարտների ակնկալվող կոմպետենցիաների լիարժեք ձեռքբերումն ու ծառայողականության բարձրացումը:
Խնդիր 2.4.  Նախապատրաստել ֆակուլտետի կրթական ծրագրերը որակի արտաքին գնահատման և հավատարմագրման գործընթացներին առաջադրվող բարձրագույն կրթության որակի հավաստման պետական չափանիշներին համապատասխան: