activity indicator
Տրանսպորտային համակարգերի ֆակուլտետ

Տրանսպորտային համակարգերի ֆակուլտետի որակի շարունակական բարելավման ռազմավարություն
( ըստ Տրանսպորտային համակարգերի ֆակուլտետի 2012-2016 թթ Ռազմավարական ծրագրի)

Նպատակ 2.
Բարձրացնել ֆակուլտետի մասնագիտական կրթական ծրագրերի և ընդհանուր կրթության դասընթացների ուսուցման որակն ու արդյունավետությունը:

Խնդիր 2.1. Նախապատրաստել և անցկացնել առաջարկվող կրթական ծրագրերի (մասնագիտությունների) և դրանք իրականացնող միավորների ինքնավերլուծություն և ներքին գնահատում` համալսարանի որակի գնահատման և ապահովման համակարգի պահանջներին և երաշխավորություններին համապատասխան:
Խնդիր 2.2. Իրականացնել ֆակուլտետի մասնագիտությունների (ըստ նոր անվանացանկի) կրթական ծրագրերի բովանդակային և կառուցվածքային վերանայման և նորացման փուլային գործընթաց` ելնելով շրջանավարտների մասնագիտական կարողությունների վերաբերյալ աշխատաշուկայի արդի պահանջներից և կրեդիտային համակարգին կառուցվածքային-կազմակերպական առանձնահատկություններից:
Խնդիր 2.3. Բարձրացնել դասավանդման որակն ու արդյունավետությունը` ակտիվացնելով մեթոդական աշխատանքները և խրախուսելով ժամանակակից կրթական տեխնոլոգիաների կիրառումն ու առաջավոր մանկավարժական փորձի ներմուծումը:
Խնդիր 2.4 Բարելավել բոլոր կրթական ծրագրերի շրջանավարտների գործնական պատրաստականությունը, կատարելագործել և բազմազանեցնել արտադրական ուսուցման ձևերն ու մեթոդները` ձգտելով շրջանավարտների ծառայունակության ցուցանիշների բարձրացմանը:

Նպատակ 3.
Ապահովել պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ որակյալ կազմը, երիտասարդացումը և կատարելագործումը, ֆակուլտետի արդյունավետ կառավարում և հակակոռուպցիոն միջավայրի ձևավորում:
Խնդիր 3.1. Կատարել ֆակուլտետում առկա դասախոսական ներուժի գնահատում ըստ մասնագիտությունների և դասընթացների, բացահայտել հիմնական կարիքներն ու թուլությունները, պլանավորել կադրային նորացումն ու համալրումը` կրթական ծրագրերի բարեփոխումներին և որակի ապահովման արդի պահանջներին համահունչ: