activity indicator
Մեխանիկամեքենագիտական ֆակուլտետ

Մեխանիկամեքենագիտական ֆակուլտետի որակի շարունակական բարելավման ռազմավարություն
( ըստ Մեխանիկամեքենագիտական ֆակուլտետի 2012-2016 թթ Ռազմավարական ծրագրի)

 

Նպատակ 2.
Բարձրացնել ֆակուլտետի կողմից իրականացվող կրթական ծրագրերի և ընդհանուր ճարտարագիտական կրթության դասընթացների ուսուցման որակն ու արդյունավետությունը` որակի ապահովման համալսարանական չաձորոշիչներին և enqa ևրոպական չափանիշներին համապատասխան:
Խնդիր 2.1. Ձևավորել և գործարկել ուսուցման որակի գնահատման և հավաստման ֆակուլտետային համակարգ` որակի ապահովման համալսարանական պահանջներին և չափանիշներին համապատասխան:
Խնդիր 2.2. Նախաձեռնել ֆակուլտետում իրականացվող բոլոր կրթական ծրագրերի կառուցվածքային և բովանդակային վերանայման և նոր ծրագրերի մշակման փուլային գործընթաց` շրջանավարտների կոմպետենցիաներով ուղղորդված Թյունինգյան մեթոդաբանության պահանջներին և որակի ապահովման ևրոպական չափանիշներին համապատասխան:
Խնդիր 2.3. Բարձրացնել դասավանդման և ուսումնառության որակն ու արդյունավետությունը ֆակուլտետում` ուղենիշ ունենալով շրջանավարտների ակնկալվող կոմպետենցիաների լիարժեք ձեռքբերումն ու ծառայողականության բարձրացումը:
Խնդիր 2.4. Նախապատրաստել ֆակուլտետի կրթական ծրագրերը որակի արտաքին գնահատման և հավատարմագրման գործընթացներին` բարձրագույն կրթության որակի հավաստման պետական չափանիշներին համապատասխան: