activity indicator
Որակի ապահովման մասնագիտացված կառույցը`

• մշակում է որակի ապահովման ընթացակարգեր կրթական ծրագրերի հաստատման, ընթացիկ հսկողության (մոնիթորինգի) գործընթացների համար, հետևում և աջակցում է դրանց իրականացմանը բուհի ստորաբաժանումներում,
• պատասխանատու է ուսումնառության և դասավանդման որակի գնահատմանն առնչվող գործընթացների համակարգման համար,
• պատասխանատու է դասավանդման և ուսումնառության որակի չափման գործիքակազմի և համակարգված մոտեցումների մշակման համար,
• մշակում է ընթացակարգեր կրթական ծրագրերի և առանձին դասընթացների (մոդուլների) մակարդակում դասավանդման և ուսումնառության որակի գնահատման համար,
• գնահատում է դասախոսական կազմի (դասախոսների) աշխատանքը և ուսումնական գործունեությունը, ինչպես նաև նրանց դասավանդման մեթոդները: