activity indicator
Գլխավոր էջ Որակի ապահովման համակարգի կառուցվածք և կառավարում ՀԱՊՀ ՈԱ համակարգի կազմակերպական ընդհանուր սխեման Ուսումնական ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ֆակուլտետների) ղեկավարները `
Ուսումնական ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ֆակուլտետների) ղեկավարները `

• պատասխանատու են ստորաբաժանման մակարդակով որակի ապահովման և վերահսկման բոլոր գործառույթների կազմակերպման և իրականացման համար,
• կազմակերպում են ստորաբաժանման կրթական ծրագրերի մշակման, իրականացման մոնիթորինգի, պարբերական վերանայման ու կատարելագործման գործընթացները` որակի ապահովման ընթացակարգերին համապատասխան,
• ստորաբաժանման շրջանակներում ապահովում են որակի ապահովման բուհի քաղաքականության ու ռազմավարության իրականացնումը,
• ապահովում են անհրաժեշտ ռեսուրսներ (դասախոսական կազմ, լաբորատոր սարքավորումներ, գրականություն և այլն) և ուսումնառության օժանդակության ծառայություններ կրթական ծրագրերի իրականացման համար` ծրագրերի ստանդարտներին համապատասխան,
• կազմակերպում են ստորաբաժանման ինքնավերլուծությունը` ինքնագնահատման գործընթացի շրջանակներում: