activity indicator
Գլխավոր էջ Որակի ապահովման համակարգի կառուցվածք և կառավարում Որակի ապահովման (ՈԱ) համակարգի կազմակերպման հիմնական սկզբունքներն ու ելակետային պահանջները
Որակի ապահովման (ՈԱ) համակարգի կազմակերպման հիմնական սկզբունքներն ու ելակետային պահանջները
  • Որակի ներքին ապահովման բուհական համակարգերի կառուցումը պետք է ուղղորդվի Եվրոպական ստանդարտներում ձևակերպված հետևյալ հիմնարար սկզբունքներով.

- Բուհերն են կրում առաջնային պատասխանատվություն` բարձրագույն կրթության մատուցման և որակի համար,

- Բուհերը հաշվետու են իրենց ուսանողների, գործատուների և ֆինանսավորողների (կառավարություն, հիմնադիրներ, հիմնադրամներ և այլն) առջև` իրականացվող կրթության որակի ապահովման համար,

- Բուհերը պետք է կարողանան հավաստել իրենց կրթության որակը երկրում և միջազգայնորեն,

- Կրթական ծրագրերի որակը Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում (ԵԲԿՏ) պետք է բարելավվի և բարձրանա` ուսանողների և բարձրագույն կրթության մյուս շահեկիցների սպասելիքներին համահունչ:

  • Այս սկզբունքների հիման վրա առաջարկվում են որակի ներքին ապահովման բուհական համակարգի հիմնական նպատակների հետևյալ ընդհանուր ձևակերպումները`

1) երաշխավորել բարձրագույն կրթության ազգային/եվրոպական ստանդարտների  ապահովումը` առաջարկվող կրթական ծրագրերի և շնորհվող որակավորումների համար,

2) ապահովել ուսման որակի համար բուհի հաշվետվականությունը ուսանողների, գործատուների, հիմնադիրների և ֆինանսավորող կազմակերպությունների առջև,

3) ստեղծել մեթոդական/կազմակերպական հիմք` բուհի և նրա կրթական ծրագրերի որակի արտաքին գնահատման և հավատարմագրման համար,

4) խթանել ուսուցման որակի բարելավումը և բարձրացումը, որակի մշակույթի զարգացումը բուհերում,

5) նպաստել բուհի առաքելության իրականացմանը` նրա ստրատեգիական նպատակներին և խնդիրներին համապատասխան:

  • Ձևակերպված նպատակներից բխում են որակի ներքին ապահովման համակարգի հետևյալ խնդիրները.

- ապահովել առաջարկվող կրթական ծրագրերի քննարկումը, հաստատումը, մոնիթորինգը, պարբերական վերանայումն ու կատարելագործումը` որակի ապահովման սահմանված ընթացակարգերի կիրառմամբ,

- հնարավորություն ստեղծել` կրթական ծրագրերի ստանդարտների, դրանց իրականացման որակի ինքնագնահատումը և արտաքին գնահատումն ու հավատարմագրումը նախապատրաստելու համար,

- կապ ստեղծել որակի ներքին և արտաքին գնահատման չափանիշների և գործընթացների միջև,

- նախատեսել որակի ապահովման համար բուհի հաշվետվականության ընթացակարգեր և նախաձեռնել համապատասխան գործընթացներ,

- որակի ապահովման ընդհանուր համակարգի շրջանակներում ապահովել հաշվետվականության և որակի բարձրացման գործընթացների լիակատար համադրելիությունը,

- ապահովել որակի ներքին ապահովման ընթացակարգերի և գործընթացների թափանցիկությունը, դրանցում ուսանողների/շրջանավարտների, գործատուների և արտաքին փորձագետների գործուն մասնակցությունը,

- ձևավորել անհրաժեշտ նախադրյալներ և խթանող մեխանիզմներ ուսուցման որակի շարունակական բարձրացման համար,

- ուսանողների համար ստեղծել պահանջվող որակով ուսուցման հնարավորություններ` ապահովելով կրթական ծրագրերի և որակավորումների համար սահմանված կրթական ելքային արդյունքների  ձեռքբերումը,

- ապահովել որակի ներքին ապահովման քաղաքականության (ռազմավարության) համապատասխանությունը բուհի առաքելությանը, ստրատեգիական նպատակներին և խնդիրներին:

Այս խնդիրների լուծումը, որին պետք է ուղղվի բուհի որակի ապահովման քաղաքականությունը/ռազմավարությունը, հիմք կստեղծի ձևակերպված նպատակների իրականացման համար: Կախված բուհի պրոֆիլից և առաքելությունից` դրանք կարող են ունենալ այլ կազմ և ձևակերպումներ: