activity indicator
Գլխավոր էջ Որակի ապահովման քաղաքականություն և ռազմավարություն Որակի շարունակական բարելավման ՀՊՃՀ ռազմավարություն
Որակի շարունակական բարելավման ՀՊՃՀ ռազմավարություն

ENQA 1.1 ստանդարտ. Որակի ապահովման քաղաքականություն և ընթացակարգեր

  ՀՊՃՀ ռազմավարությունը որակի ապահովման և շարունակական բարձրացման վերաբերյալ

( ըստ ՀՊՃՀ 2011-2015 թ.թ. Ստրատեգիական պլանի) [1]

 

Ն Պ Ա Տ Ա Կ 2

ԱՊԱՀՈՎԵԼ  ԲԱՐՁՐՈՐԱԿ, ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ՝ ԲՈԼՈՆԻԱՅԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՄԱՀՈՒՆՉ

Ուսուցման որակը և կրթական ծրագրերի արդիականությունը Համալսարանի մրցունակության և նրա շրջանավարտների ծառայունակության հիմնական երաշխիքներն են: Այս առումով հատկապես կարևորվում են այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են՝ ուսուցման որակի գնահատման և ապահովման ներհա­մալսարանական համակարգի վերջնաձևավորումն ու ներդրումը, առաջարկվող կրթական ծրագրերի (մասնագիտութ­յունների անվա­նացանկի) պարբերական վերանայումն ու առավելագույնս համապա­տաս­խանեցումը աշխատուժի շուկայի արդի պահանջմունքներին, ինչպես նաև,  կրթական ծրագրերի զուգահեռ բովանդակային և կառուցվածքային ռեֆորմը։ Նկատի ունենալով, որ Համալսարանի զարգացման առանցքային ուղղությունը շարունակում է մնալ մերձեցումը Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) սկզբունք­ներին, սույն հիմնա­խնդիրները դիտարկվում են Համալսարանի կրթական համակարգի զարգացումները Բոլոնիայի գործ­ընթացի պահանջներին առավել համապատասխա­նեց­նելու տեսանկյունից։ Այն նախատեսում է որակի ներքին ապահովման ներդրվելիք հա­մակարգում որակի գնահատման ENQA ստանդարտի պահպանում, կրեդիտային հա­մակարգի կատարելա­գոր­ծում՝ ուղղված համակարգի կիրա­ռական արդյունավետութ­յան բարձրացմանը և ուսում­նական պլանների վերակառուցում՝ ըստ, կրթական վերջնարդ­յունք­ների արժևորմամբ պայմանավորված, ՙթյունինգյան՚ մեթոդա­բանության: 

Առկա պայմաններում, հաշվի առնելով, կրթական ծրագրերի հավա­տարմագրման նպատակով, կրթության որակի նկատմամբ պետական վերա­հսկողության միասնական քաղաքականության ապա­հովման աճող անհրա­ժեշտությունը և համապատասխան մարմնի ձևավորման իրողությունը (ՄԿՈԱԱԿ [2]), կարևորագույն խնդիր է դառնում նաև Համալսարանի նախա­պատրաստումը որակի արտաքին գնահատման և հավատար­մագրման գործ­ընթացներին։ Այս տեսանկյունից խիստ կարևորվում է Համալսարանի ուսում­­նական ստորաբաժանումների կրթական գործունեության նախորդող ներքին փոր­ձաքննական արժևորումը և արդյունավետության գնահատումը՝ համաձայն ՄԿՈԱԱԿ-ի չափանիշների։

 

ԽՆԴԻՐ 2.1. Ներդնել ուսուցման որակի գնահատման և ապահովման ներ ­ հա ­­­­­ մալ ­ սա ­ րանական համակարգ ՝ բարձրագույն կրթության որակի ներքին արժևորման ե վրոպական ENQA չափանիշների պահանջ­ներին համապատասխան:

Ստրատեգիայի հիմնական ուղղությունները

 

ԽՆԴԻՐ 2.2. Իրականացնել առկա կրթական ծրագրերի բովանդակային և կառուցվածքային վերա­նայման և նոր ծրագրերի ներմուծման փուլային գործընթաց` աշխատուժի շուկայի արդի պահանջմունքներին և եվրոպական ՙթյունինգյան՚ մեթոդաբանության չափանիշներին համահունչ:

Ստրատեգիայի հիմնական ուղղությունները


ԽՆԴԻՐ 2.3. Կատարելագործել Համալսարանում ներդրված կրեդիտային համակարգը՝ ընդլայնելով վերջինիս ընձեռած հնարավորոթյունների օգտագործման շրջա­նակը և բարձրացնելով դրա կիրառման արդյունա­վե­տությունը:

Ստրատեգիայի հիմնական ուղղությունները

 

ԽՆԴԻՐ 2.4. Ապահովել նպաստավոր պայմաններ և խթանող մեխանիզմներ՝ դասավանդման և ուսումնառության որակի ու արդյունավետության շարունակական բարձրացման համար

Ստրատեգիայի հիմնական ուղղությունները

 

ԽՆԴԻՐ 2.5. Նախապատրաստել Համալսարանը կրթական ծրագրերի որակի արտաքին գնահատման և հավատարմագրման գործընթացներին` բարձրագույն կրթության որակի արտաքին արժևորման պետական միասնական չափանիշների պահանջ­ներին համապատասխան։

Ստրատեգիայի հիմնական ուղղությունները


Առաջընթացի գնահատման կողմնորոշիչ ցուցանիշներ  (հինգ տարվա կտրվածքով)



[1] ՀՊՃՀ Ստրատեգիական պլան (2011-2015):  ՀՊՃՀ, Երևան, 2011:

[2] Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն։