activity indicator
Գլխավոր էջ Որակի ապահովման քաղաքականություն և ռազմավարություն Ստանդարտի ապահովման ելակետային պահանջներ և ուղենիշներ
Ստանդարտի ապահովման ելակետային պահանջներ և ուղենիշներ

ENQA 1.1 ստանդարտ. Որակի ապահովման քաղաքականություն և ընթացակարգեր

Ստանդարտի ելակետային դրույթներ և կողմնորոշիչ ցուցումներ

  • Բուհերը պետք է ստանձնեն նաև պարտավորություն` որակի մշակույթի զարգացման վերաբերյալ, ինչն ընդգծում է որակի և որակի ապահովման կարևորությունը նրանց աշխատանքում: Դրան հասնելու համար նրանք պետք է զարգացնեն և իրականացնեն որակի շարունակական բարձրաց­ման ռազմավարություն: Քաղաքականությունը , ռազմավարությունը և ընթացակարգերը պետք է պաշտոնական կարգավիճակ ունենան և հանրայնորեն մատչելի լինեն: Դրանք պետք է ներառեն նաև ուսանողների և այլ շահեկիցների դերի ձևակերպումը:
  • Նշված քաղաքականությունն ու ընթացակարգերը ստեղծում են անհրաժեշտ հենք, որի շրջանակներում բուհերը ձևավորում են որակի ապահովման իրենց համակարգերը և ապա գնահատում դրանց արդյունավետությունը: Քաղաքականությունը ձևակերպում է հաստա­տության մտադրությունները որակի ապահովման հիմնահարցերի վերաբերյալ, ինչպես և դրանց իրագործման սկզբունքային ուղիները: Քաղաքականության իրականացման գործընթացը, իր հերթին, պահանջում է որոշակի ընթացակարգային ուղղորդում, որը մի կողմից` մանրամասն տեղեկատվություն է ապահովում այն միջոցների վերաբերյալ, որոնցով իրականացվում է քաղաքականությունը, իսկ մյուս կողմից` կարգաբերում և կոնկրետ գործողությունների է վերածում այդ միջոցները: Բուհի զարգացման ընդհանուր ռազմավարության կարևորագույն կառուցամասն է որակի շարունակական բարելավման ռազմավարությունը, որը ելնում է բուհի ստրատեգիական պլանի համապատասխան խնդիրներից և ապահովում դրանց գործնական իրականացումը:
  • Որակի ապահովման քաղաքականությունը, նրա ընթացակարգային հենքը և որակի շարունակական բարձրացման ռազմավարությունը բուհի որակի ապահովման համակարգի կարևորագույն բաղադրիչներն են, որոնց մշակումից էլ սկսվում է համակարգի ձևավորման գործընթացը: