activity indicator
Գլխավոր էջ Կրթական ծրագրերի ստեղծում և վերակառուցում Կրթական ծրագրերի ՈԱ հիմնական գործընթացները
Կրթական ծրագրերի ՈԱ հիմնական գործընթացները

ENQA 1.2 ստանդարտ. Կրթական ծրագրերի/որակավորումների հաստատում, մոնիթորինգ և պարբերական վերանայում

Ստանդարտի ելակետային դրույթներ և կողմնորոշիչ ցուցումներ

1)  Բուհը պետք է ձգտի ձեռք բերել և պահպանել ուսանողների և այլ շահեկիցների վստահությունը բարձրագույն կրթության նկատմամբ` որակի ապահովման արդյունավետ գործողություններով, որոնք պետք է երաշխավորեն, որ կրթական ծրագրերը պատշաճ ձևով են մշակված, ենթարկվում են կանոնավոր մոնիթորինգի և պարբերաբար վերանայվում են:

2)  Այս ընթացակարգերը պետք է հնարավորություն տան` հավաստելու հանրությանը կրթական ծրագրերի և շնորհվող որակավորումների` տնտեսական զարգացումներին շարունակական համապա­տասխանու­թյունը և արդիականությունը:

3)  Կրթական ծրագրերի և մասնագիտությունների որակի ապահովումը ներառում է հետևյալ տարրերը.

  • ուսումնառության ակնկալվող ելքային արդյունքների հստակ սահմա­նում և հրապարակում,
  • հանգամանալից ուշադրություն ծրագրի ուսումնական պլանին և բովանդակությանը,
  • ուսուցման տարբեր ձևերի (առկա, հեռակա, հեռավար, էլեկտրոնային) և բարձրագույն կրթության տարատեսակների (ակադե­միական կամ մասնագիտական) առանձնահատուկ կարիքների հաշվառում,
  • ուսուցման համապատասխան ռեսուրսների առկայություն,
  • ծրագրի արտոնման պաշտոնական ընթացակարգեր (ուսուցմանը չմասնակցող այլ մարմնի կողմից),
  • ծրագրի իրականացման ընթացքի և ուսանողների առաջադիմության մոնիթորինգ,
  • ծրագրերի կանոնավոր պարբերական վերանայում/փորձաքննություն (ներառելով արտաքին փորձագետների),
  • կանոնավոր հետադարձ կապի ապահովում գործատուների, աշխա­տաշու­կայի ներկայացուցիչների և այլ առնչվող կազմակերպություն­ների հետ,
  • ուսանողների մասնակցություն որակի ապահովման գործառույթ­ներին: 

  

Առանձնանում են բուհի բոլոր կրթական ծրագրերին վերաբերող ուսումնամեթոդական (ակադեմիական) երեք հիմնական գործընթացներ :