activity indicator
Գլխավոր էջ Կրթական ծրագրերի ստեղծում և վերակառուցում Ակնկալվող վերջնարդյունքների հիման վրա կրթական ծրագրի ստեղծման / վերակառուցման մեթոդական ուղեցույց
Ակնկալվող վերջնարդյունքների հիման վրա կրթական ծրագրի ստեղծման / վերակառուցման մեթոդական ուղեցույց

Սույն ուղեցույցի նպատակն է ներկայացնել մեթոդական ուղենիշներ ՀՊՃՀ-ում կրթական վերջնարդյունքների վրա հիմնված ժամանակակից կրթական ծրագրեր կազմելու և իրականացնելու, ինչպես նաև համալսարանում գործող կրթական ծրագրերը Թյունինգյան մեթոդաբանությամբ վերանայելու համար:

Ուղեցույցում դիտարկվում են հետևյալ խնդիրները.

•    Ծրագրի կրթական վերջնարդյունքների ձևակերպումը շրջանավարտների ակնկալվող կոմպետենցիաների տեսքով:
•    Ծրագրի կառուցվածքի (մոդուլների և դասընթացների կազմի) սահմանումը և առանձին բաղադրիչների կրթական վերջնարդյունքների որոշումը:
•    ECTS կրեդիտների բաշխումն ըստ ծրագրի բաղադրիչների:
•    Ուսուցման և գիտելիքների գնահատման մեթոդների/տեխնոլոգիաների ընտրությունը` ելնելով ձևակերպված կրթական վերջնարդյունքներից:

Որակի ապահովման և շարունակական բարելավման գործողությունների մշակումը մշակվող/վերակառուցվող ծրագրերի համար: