activity indicator
Գլխավոր էջ Կրթական ծրագրերի ստեղծում և վերակառուցում ՀՊՃՀ ճարտարագիտական մասնագիտությունների ընդհանրական կոմպետենցիաների երաշխավորվող ցանկ
ՀՊՃՀ ճարտարագիտական մասնագիտությունների ընդհանրական կոմպետենցիաների երաշխավորվող ցանկ

Կոմպենտենցիաներ

Կոմպենտենցիաների նկարագրությունը

բանավոր, գրավոր հաղորդակցության բավարար կարողություն

հայոց լեզվով բանավոր և գրավոր խոսքը տրամաբանորեն ճիշտ, փաստարկված և հստակ կառուցելու, գործնական գրագրության (փաստաթղթեր, տեքստեր կազմելու) կարողություն

ռուսերենի և մեկ օտար լեզվի իմացություն

գործնական մակարդակով ռուսերենին և ևս մեկ օտար լեզվի տիրապետում` գիտատեխնիկական գրականու­թյան օգտագործ­ման և գրավոր ու բանավոր հաղորդակցության մակարդակով

համակարգչային հմտություններ

համակարգչով աշխատելու, մասնագիտացմանը բնորոշ կիրառական ծրագրեր օգտագործելու կարողություն

տեղեկատվության կառավարման կարողություն

տեղեկատվության կառավարման (որոնման, վերլուծության, պահպանման), գլոբալ ցանցերում աշխատելու հմտություններ

մասնագիտական  ինքնազարգացման ունակություն

սովորելու որակավորման շարունակական բարձրացման հակվածություն, գիտելիքների ու կոմպենտենցիաների ինքնազարգացման կարողություն

թիմային աշխատանքի կարողություն

գործընկերների հետ համագործակցելու, թիմային, այդ թվում` միջդիսցիպլինար աշխատանքի ունակություն

սոցիալ- տնտեսագիտ. գիտելիք. օգտագործման կարողություն

սոցիալական հումանիտար գիտությունների և տնտեսագիտության հիմնական դրույթների և մեթոդների սոցիալական խնդիրների համատեքստում օգտագործելու կարողություն

խնդիրների ձևակերպման և լուծման կարողություն

տվյալ ասպարեզում մասնագիտական խնդիրներ առաջադրելու և լուծելու ունակություն

մասնագիտական խնդիրներում բնագիտական մեթոդների կիրառման ունակություն

մաթեմատիկական և բնագիտական մեթոդների ու գիտելիքները մասնագիտական պրակտիկայում կիրառելու ունակություն

մասնագիտ. իրավական գրագիտություն

մասնագիտական գործունեությանն առնչվող նորմատիվային իրավական փաստաթղթերի իմացություն և օգտագործման կարողություն

քննադատություն, ինքնաքննադատություն

սեփական և այլ անձանց մասնագիտական գործունեության արդյունքների քննադատական և ինքնաքննադատական վերլուծության կարողություն

մասնագիտական էթիկա

մասնագիտական էթիկայի կանոնների իմացություն և պահպանում

նախաձեռնողականություն և գործարարության

նախաձեռնողականության և գործարարության հիմնավոր կարողություններ

ստեղծագործունակություն

նոր գաղափարներ առաջադրելու ունակություն (ստեղծագործունակություն)

կազմակերպչական ունակություններ

աշխատանքներ պլանավորելու, կազմակերպելու, ղեկավարելու և որոշումներ կայացնելու նախնական ունակություններ

բնապահպանական և անվտանգության սկզբունքների կիրառում

բնապահպանական և աշխատանքի անվտանգության սկզբունք­ների տիրապետում և կիրառում մասնագիտական պրակտիկայում

մասնագիտական աշխատանքի մոտիվացիա

ապագա մասնագիտության սոցիալական նշանակության գիտակցում և մասնագիտական գործունեություն վարելու բարձր շահագրգռվածություն (մոտիվացիա)