activity indicator
Գլխավոր էջ Կրթական ծրագրի մոնիթորինգ և վերանայում Կրթական ծրագրի պարբերական (շրջափուլային) վերանայման և վերահաստատման ընթացակարգեր և անհրաժեշտ փաստաթղթային ձևաթերթեր
Կրթական ծրագրի պարբերական (շրջափուլային) վերանայման և վերահաստատման ընթացակարգեր և անհրաժեշտ փաստաթղթային ձևաթերթեր
  • Ծրագրի պարբերական վերանայման գործընթացի նպատակն է  գնահատել դրա գործող ակադեմիական ստանդարտներն ու մատուցման փաստական որակը` իրականացման լրիվ ցիկլի արդյունքներով, և որոշում ընդունել ծրագրի շարունակման նպատակահարմարության կամ փոփոխությունների վերաբերյալ:
  • Ծրագրի վերանայման պարբերականությունը որոշվում է նրա իրականացման արտոնման (լիցենզիայի գործողություն) ժամկետով, որն իր հերթին կախված է ծրագրի նորմատիվային տևողությունից:
  • Վերանայման հիմնական խնդիրներն են`

–  կատարել ծրագրի քննադատական վերլուծություն` դիտարկելով դրա ուժեղ ու թույլ կողմերը իրականացման ընթացքում, և նախաձեռնել վերլուծությունից բխող ծրագրային փոփոխություններ,

–  ուսումնասիրել ծրագրում ներգրավված ուսանողների և շրջանա­վարտների կարծիքները ծրագրի որակի վերաբերյալ,

–  համակողմանի գնահատել ծրագրի մատուցման փաստական որակը և ռեսուրսային ապահովվածությունը,

–  համադրել ծրագրի փաստական ելքային արդյունքները նրա համար սահմանված ակադեմիական ստանդարտների հետ,

–  վերագնահատել ծրագրի արդիականությունը և պահանջարկ­վածությունը աշխատաշուկայում,

–  հիմնավորել ծրագրի շարունակման, փակման կամ վերակառուցման նպատակահարմարությունը:

  • Կրթական ծրագրերի վերանայման գործընթացն իր ընթացակարգով և խնդիրներով շատ մոտ է ծրագրերի սկզբնական հաստատման (իրականացման արտոնման) նկարագրված գործընթացին:
  • Կախված ծրագրերի տարեկան մոնիթորինգի և/կամ արտաքին փորձաքննության արդյունքներից` վերանայման գործընթացի մակարդակը և մասշտաբները կարող են տարբերացվել: Վերանայման գործընթացը պլանավորում և իրականացնում է համապատասխան ուսումնական ստորաբաժանումը:
  • Երաշխավորվում են վերանայման գործընթացի իրականացման հետևյալ ձևերը`

–  արտաքին փորձաքննություն` համապատասխան եզրակացության ներկայացմամբ,

–  ծրագրի արդյունքների գնահատում` բուհի (մասնաճյուղի, ֆակուլ­տետի, դեպարտամենտի, ամբիոնի) ինքնավերլուծության շրջանակ­ներում,

–  ծրագրի մատուցման որակի և ելքային արդյունքների գնահատում ուսանողների և դասախոսական կազմի կողմից,

–  ծրագրի որակի և տնտեսական համապատասխանության գնահա­տում ծրագրի շրջանավարտների և գործատուների կողմից,

–  ծրագրային թիմի հաշվետվություն` ծրագրի արդյունքների և անհրաժեշտ փոփոխությունների վերաբերյալ:

  • Ծրագրի վերանայման հաշվետվությունը համապատասխան եզրակա­ցությամբ քննարկվում է ուսումնական ստորաբաժանման կառավարման մարմնի կողմից, որն էլ առաջարկություն է ներկայացնում ծրագրի շարունակման, դադարեցման կամ փոփոխությունների վերաբերյալ:

Բուհը մշակում և հաստատում է պաշտոնական ընթացակարգ կրթական ծրագրերի պարբերական վերանայման վերաբերյալ , որին հետևում են բոլոր ուսումնական ստորաբաժանումները: