activity indicator
Գլխավոր էջ Համատեղ ծրագրեր Համատեղ կրթական ծրագրի արտոնման, մշակման և ներհամալսարանական հաստատման ընթացակարգեր
Համատեղ կրթական ծրագրի արտոնման, մշակման և ներհամալսարանական հաստատման ընթացակարգեր

Առանձնանում են բուհի բոլոր կրթական ծրագրերին վերաբերող ուսումնամեթոդական (ակադեմիական) երեք հիմնական գործընթացներ:

Համատեղ կրթական ծրագրի արտոնման, մշակման կամ մշակված ծրագրի ներհամալսարանական հաստատման գործընթացները կարող են սկսել երկու և ավելի ֆակուլտետների (և/կամ մասնաճյուղերի) կողմից՝ որպես ներբուհական համատեղ ծրագիր կամ այլ բուհի հետ՝ որպես միջբուհական համատեղ ծրագիր:

Ներբուհական համատեղ ծրագիրը կարող է`

  • մշակվել և իրականացվել ՀՊՃՀ երկու կամ ավելի ֆակուլտետների (մասնաճյուղի) հավասար մասնակցությամբ` նույն (միասնական) մասնագիտությամբ:
  • մշակվել ու իրականացվել ՀՊՃՀ երկու կամ ավելի ֆակուլտետների (մասնաճյուղի) կողմից` նույն մասնագիտության տարբեր մասնագիտացումներով,
  • մշակվել ու իրականացվել ՀՊՃՀ ֆակուլտետներից  (մասնաճյուղերից) մեկի կողմից` ՀՊՃՀ այլ ֆակուլտետ(ներ)ի (մասնաճյուղի) որոշակի մասնակցությամբ (մասնագիտական կրթամասի առանձին մոդուլի ուսուցում և այլն):

Միջբուհական համատեղ ծրագրերի դեպքը չի դիտարկված, քանի որ այն պահանջում է համակարգային օրենսդրական կարգավորում: