activity indicator
Գլխավոր էջ Համատեղ ծրագրեր Համատեղ կրթական ծրագրերի տարեկան մոնիթորինգի ընթացակարգեր
Համատեղ կրթական ծրագրերի տարեկան մոնիթորինգի ընթացակարգեր

             Համատեղ կրթական ծրագրի իրականացման որակի մոնիթորինգ

  Համատեղ կրթական ծրագրի մոնիթորինգի նպատակն է գնահատել ծրագրի մատուցման որակն ու ակադեմիական ստանդարտները ծրագրի իրականացման ընթացքում և նախաձեռնել բարելավող անհրաժեշտ գործողություններ:

  ՀՊՃՀ ներհամալսարանական համատեղ կրթական ծրագրի մոնիթորինգի խնդիրներն են`

             - գնահատել ծրագրի/առանձին դասընթացների սահմանված նպատակների և ակնկալվող ելքային արդյունքների ձեռքբերման ընթացքը և արդյունավե-տությունը,

             - բացահայտել ծրագրի թուլություններն ու իրականացման դժվարու¬թյունները և առաջարկել անհրաժեշտ ճշգրտումներ ծրագրում և դասընթացներում,

            - գնահատել դասավանդման և ուսումնառության գործընթացների արդյունավե-տությունը, ուսուցման մեթոդների և տեխնոլոգիաների արդիականությունը, բացահայտել ռեսուրսային կարիքները,

            - գնահատել ծրագրի հիմնական քանակական բնութագրերի (ընդունե¬լություն, համակազմ, մաղումներ, առաջադիմություն, շրջանավար¬տություն, համապա-տասխան աշխատատեղերի ձեռքբերում) համապատասխանությունը նախօրոք սահմանված թիրախային ցուցանիշներին:

  • Մոնիթորինգի հիմնական միջոցները

           - ուսանողների` ծրագրից բավարարվածության ուսումնասիրություն, որն արտացոլում է ուսանողների բավարարվածության մակարդակը ծրագրի (դասընթացների) բովանդակության և մատուցման տարբեր ասպեկտներից, ուսանողների տեսանկյունից առավել կարևոր (հաջողված) և առավել անբավարար (անհաջող, ավելորդ) ծրագրային տարրերը, հետևաբար նաև ակնկալվող ծրագրային փոփոխությունները

           - շրջանավարտների և գործատուների` ծրագրից բավարարվածության ուսումնասիրություն, որն արտացոլում է ծրագրի համապատաս¬խանությունը տվյալ մասնագիտության աշխատատեղերի պահանջ¬ներին, ծրագրի արդիականությունը, ծրագրի հեռանկարները կադրային պահանջարկի տեսանկյունից,

           - արտաքին փորձաքննություն, որը կոչված է տալ անկախ և օբյեկտիվ գնահատական մշակված ակադեմիական ստանդարտների (ելքային արդյունքների) ապահովման վիճակին և համատեղ ծրագրի մատուցման որակական ցուցանիշներին,

          - ծրագրի հիմնական քանակական բնութագրերի վերլուծություն` սահմանված վիճակագրական ինդիկատորների միջոցով, որն ընդգրկում է ծրագրի ընդունելության, համակազմի, շրջանավար¬տության, ռեսուրսների, ուսանողների առաջադիմության և ատեստա¬վորման ցուցանիշների ուսումնասիրությունը:

  • Մոնիթորինգի արդյունավետ իրականացման համար կարևորվում է անհրաժեշտ տեղեկատվական հոսքի ապահովումը տեղեկատվության աղբյուրների (ուսանողների հարցումներ, արտաքին փորձաքննության հաշվետվություններ, վիճակագրական ինդիկատորներ և այլն) և մոնիթորինգն իրականացնող կառույցների միջև:
  • Համատեղ կրթական ծրագրի մոնիթորինգի գործընթացը, որը սովորաբար իրականացվում է տարեկան պարբերակա¬նությամբ, ընդգրկում է բուհի համատեղ կրթական ծրագրերը և դրանց դասընթացները և ավարտվում է որակի մոնիթորինգի հաշվե¬տվությունների կազմումով: Որակի մոնիթորինգի հաշվետվությունները պարունակում են կոնկրետ երաշ¬խավորություններ (գործողությունների պլաններ)համատեղ ծրագրերի առանձին տարրերի բարելավման ուղղությամբ:
  • Համատեղ կրթական ծրագրերի համար առաջարկվում է պահանջել մոնիթորինգի ինքնուրույն տարեկան հաշվետվու¬թյուններ:
  • Մոնիթորինգը սովորաբար իրականացվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին և ընդգրկում է նախորդ ուսումնական տարվա բնութագրական տվյալների հավաքումը և համեմատական վերլուծությունը: Գործընթացը, որպես կանոն, իրականացվում է համատեղ աշխատանքային խմբերի, արտաքին փորձագետների, ստորաբաժանումների ղեկավարության և համապատասխան հանձնա¬ժողովների համատեղ ջանքերով: Առանձին ծրագրերի և ստորաբա¬ժանումների որակի մոնիթորինգի հաշվետվությունները հետագայում սինթեզվում են որակի մոնիթորինգի համաբուհական հաշվետվության մեջ, որը ձևավորվում է բուհի տարեկան հաշվետվությանը զուգընթաց: