activity indicator
Գլխավոր էջ Համատեղ ծրագրեր Համատեղ կրթական ծրագրի պարբերական վերանայման ընթացակարգ
Համատեղ կրթական ծրագրի պարբերական վերանայման ընթացակարգ

Համատեղ կրթական ծրագրերի պարբերական վերանայում

Համատեղ կրթական ծրագրի պարբերական վերանայման գործընթացի նպատակն է  գնահատել դրա գործող ակադեմիական ստանդարտներն ու մատուցման փաստական որակը` իրականացման լրիվ շրջափուլի արդյունքներով, և որոշում ընդունել համատեղ ծրագրի շարունակման նպատակահարմարության կամ փոփոխությունների վերաբերյալ:

Ծրագրի վերանայման պարբերականությունը որոշվում է նրա իրականացման արտոնման (լիցենզիայի գործողություն) ժամկետով, որն իր հերթին կախված է ծրագրի նորմատիվային տևողությունից:

  • Վերանայման հիմնական խնդիրներն են`

- կատարել ծրագրի քննադատական վերլուծություն` դիտարկելով դրա ուժեղ ու թույլ կողմերը իրականացման ընթացքում, և նախաձեռնել վերլուծությունից բխող ծրագրային փոփոխություններ,

- ուսումնասիրել ծրագրում ներգրավված ուսանողների և շրջանավարտների կարծիքները ծրագրի որակի վերաբերյալ,

- համակողմանի գնահատել ծրագրի մատուցման փաստական որակը և ռեսուրսային ապահովվածությունը,

- համադրել ծրագրի փաստական ելքային արդյունքները նրա համար սահմանված ակադեմիական ստանդարտների հետ,

- վերագնահատել ծրագրի արդիականությունը և պահանջարկվածությունը աշխատաշուկայում,

- հիմնավորել ծրագրի շարունակման, փակման կամ վերակառուցման նպատակահարմարությունը:

  • Կրթական ծրագրերի վերանայման գործընթացն իր ընթացակարգով և խնդիրներով շատ մոտ է ծրագրերի սկզբնական հաստատման (իրականացման արտոնման) նկարագրված գործընթացին:
  • Կախված ծրագրերի ընթացիկ մոնիթորինգի և/կամ արտաքին փորձաքննության արդյունքներից` վերանայման գործընթացի մակարդակը և մասշտաբները կարող են տարբերվել: Վերանայման գործընթացը պլանավորում են համապատասխան ուսումնական ստորաբաժանումները, որը իրականացնում է համատեղ աշխատանքային խումբը:
  • Երաշխավորվում են վերանայման գործընթացի իրականացման հետևյալ ձևերը`

- արտաքին փորձաքննություն` համապատասխան եզրակացության ներկայացմամբ,

- ծրագրի արդյունքների գնահատում` բուհի (մասնաճյուղի, ֆակուլտետի, դեպարտամենտի, ամբիոնի) ինքնավերլուծության շրջանակներում,

- ծրագրի մատուցման որակի և ելքային արդյունքների գնահատում ուսանողների և դասախոսական կազմի կողմից,

- ծրագրի որակի և տնտեսական համապատասխանության գնահատում ծրագրի շրջանավարտների և գործատուների կողմից,

- ծրագրային թիմի հաշվետվություն` ծրագրի արդյունքների և անհրաժեշտ փոփոխությունների վերաբերյալ:

  • Համատեղ կրթական ծրագրի վերանայման հաշվետվությունը համապատասխան եզրակացությամբ քննարկվում է յուրաքանչյուր ֆակուլտետի խորհուրդի և/կամ մասնաճյուղի գիտական խորհուրդի կողմից, որն էլ առաջարկություն է ներկայացնում ծրագրի շարունակման, դադարեցման կամ փոփոխությունների վերաբերյալ:
  • Բուհը մշակում և հաստատում է պաշտոնական ընթացակարգ համատեղ կրթական ծրագրերի պարբերական վերանայման վերաբերյալ, որին հետևում է համպատասխան յուրաքանչյուր ուսումնական ստորաբաժանումը: