activity indicator
Գլխավոր էջ Ուսանողների գնահատման համակարգեր Ուսանողների գնահատման հիմնային սկզբունքներ և ուղենիշային ցուցումներ
Ուսանողների գնահատման հիմնային սկզբունքներ և ուղենիշային ցուցումներ

Որպես կողմնորոշիչ ուղենիշներ` այս ստանդարտի  իրականացման համար   բարձրագույն կրթության կարևորագույն տարրերից է ուսանողների գիտելիքների գնահատումը, որի արդյունքները խոր ներգործություն ունեն ուսանողների ապագա կարիերայի ձևավորման գործում: Այդ իսկ պատճառով ուսանողների գիտելիքների գնահատումը պետք է միշտ իրականացվի մասնագիտորեն հիմնավորված` հաշվի առնելով թեստավորման և քննական գործընթացների ոլորտում ժամանակակից համակողմանի փորձը: Գնահատման գործընթացն արժեքավոր տեղեկատվություն է ապահովում բուհերի դասավանդման և ուսումնառությանն օժանդակության արդյունավետության վերաբերյալ:

Ուղենիշները ենթադրում են նաև, որ գնահատման ընթացակարգերը պետք է` 

  • կառուցված լինեն ծրագրի ակնկալվող ելքային արդյունքների և ըստ նպատակների՝ ձեռքբերումները չափելու կարողությամբ,
  • համապատասխանեն իրենց նպատակին` լինեն դրանք դիագնոստիկ, ընթացիկ, թե ամփոփիչ,
  • ունենան գնահատումների հստակ և հրապարակված չափանիշներ,
  • իրականացվեն բարձրորակ մասնագետների կողմից, որոնք կարևորում են գնահատման դերը հայցվող որակավորման հետ կապված գիտելիքների և ձիրքերի ձեռքբերման գործում,
  • հնարավորություն ընձեռեն` հաշվի առնելու մեկից ավելի քննողների կարծիքը,
  • հաշվի առնեն սահմանված քննակարգի բոլոր հնարավոր հետևանքները,
  • հետևեն հստակ սահմանված կարգի` ուսանողների հարգելի բացակայության, հիվանդության և այլ մեղմացուցիչ հանգամանքների վերաբերյալ,
  • ապահովեն, որ գնահատումները կատարվեն բուհի կողմից սահմանված կարգին խստիվ համապատասխան,
  • ենթարկվեն վարչական հսկողական ստուգումների իրենց ճշրտությունն ապահովելու նպատակով:

Ի լրումն վերը նշվածի` ուսանողները պետք է հստակ տեղեկացված լինեն տվյալ կրթական ծրագրի գնահատման ռազմավարությանը, մասնավորապես` ինչ  քննություններ և ինչ մեթոդներով են հանձնելու, և որոնք են նրանց առաջադիմության գնահատման չափանիշները: