activity indicator
Գլխավոր էջ Արտաքին գնահատում, հավատարմագրում Որակի արտաքին ապահովման համակարգ
Որակի արտաքին ապահովման համակարգ

Որակի արտաքին ապահովումը վերաբերվում է արտաքին մարմնի գործունությանը, որը կարող է լինել որակի ապահովման գործակալություն կամ ԲՈՒՀ-ից տարբեր մեկ այլ մարմին, որը գնահատում է հաստատության գործունեությունը կամ էլ նրա ուսումնական ծրագրերը, որոշելու, թե արդյոք դրանք համապատասխանում են ընդունված չափորոշիչներին:

Որակի արտաքին ապահովման գործընթացներն ունեն երեք հիմնական նպատակ.

  • Հաշվետվողականություն և թափանցիկություն: Որակի ապահովման գործընթացները երաշխավորում են, որ մասնագիտական կրթության հավատարմագրման չափանիշների և պետական կրթական չափորոշիչների ապահովման դեպքում հասարակության շահերը պաշտպանված կլինեն, ինչպես նաև հրապարակային են դարձնում առանձին ՄՈՒՀ-երի կրթական ծառայությունների որակը երկրի ներսում և նրա սահմաններից դուրս:
  • Վերահսկում: Հաստատությունը ոչ միայն վերահսկում է ռեսուրսների ծախսը, այլև ցույց տալիս, որ առկա ռեսուրսներն արդյունավետ օգտագործելով` հասնում է հնարավորինս բարձր որակի:
  • Որակի բարելավում: Հաստատությունը քննարկումներ և վերլուծություններ է ձեռնարկում որակի ապահովման գործընթացի արդյունավետության, որակի մշակույթի ձևավորման և շարունակական զարգացման նպատակով:

Բարձրագույն կրթության որակի արտաքին ապահովման Եվրոպական չափորոշիչներն են` (ENQA ստանդարտի 2-րդ բաժին)

2.1 Որակի ներքին ապահովման ընթացակարգերի կիրառում

2.2 Որակի արտաքին ապահովման գործընթացի զարգացում

2.3 Որոշումների ընդունման չափանիշներ

2.4 Գործընթացների համապատասխանությունը նպատակներին

2.5 Հաշվետվություն

2.6 Հաջորդող ընթացակարգեր

2.7 Պարբերական վերլուծություններ

2.8 Համակարգի վերլուծություն: