activity indicator
Գլխավոր էջ Արտաքին գնահատում, հավատարմագրում Որակի ապահովման ազգային կենտրոն (ՈԱԱԿ). ընդհանուր նկարագրություն
Որակի ապահովման ազգային կենտրոն (ՈԱԱԿ). ընդհանուր նկարագրություն

Որակի ապահովման ազգային կենտրոն (ՈԱԱԿ)-ը  ստեղծվել է մասնագիտական կրթական համակարգի ակտիվ բարեփոխումների փուլում  և ստանձնել լուրջ պատասխանատվություն` խթանելու ուսումնական հաստատություններում որակի ապահովման գործընթացները  /http://www.anqa.am/:

ՈԱԱԿ-ի նպատակն է աջակցել մասնագիտական ուսումնական հաստատություններին` ստեղծելու  որակի ապահովման մշակույթ, որը բխում է կրթության որակով մտահոգ հասարակության բոլոր շերտերի,  շահակիցների պահանջներից, համապատասխանում է միջազգային չափորոշիչներին և ընդունելի է միջազգային մակարդակում:

ՈԱԱԿ-ի խնդիրն է հավատարմագրման մասին որոշման կայացման գործընթացն ապահովագրել  հավատարմագրող կառույցի առանձին անդամների ազդեցությունից:  Հավատարմագրման գործընթացի թափանցիկությունը, համադրելիությունը, ինչպես նաև օրենսդրական հիմքերն անհրաժեշտ գործոններ են մասնագիտական կրթության ոլորտի հանդեպ հասարակության վստահության ձևավորման համար:

ՈԱԱԿ-ի պարտականություններն են` մասնագիտական կրթության հավատարմագրման չափանիշների և ընթացակարգերի թարմացման և լրամշակման վերաբերյալ ՀՀ կառավարություն առաջարկություններ ներկայացնելը, ՄՈՒՀ-երի ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման գործընթացներ իրականացնելը, պետական կրթական չափորոշիչների և մասնագիտական կրթության հավատարմագրման չափանիշների պահանջներին բավարարող հաստատությունների և մասնագիտությունների կրթական ծրագրերի ցանկը սահմանելը: