activity indicator
Գլխավոր էջ Արտաքին գնահատում, հավատարմագրում Ինստիտուցիոնալ հավատարմագրում. նպատակները, խնդիրները, չափանիշներ և ընթացակարգեր
Ինստիտուցիոնալ հավատարմագրում. նպատակները, խնդիրները, չափանիշներ և ընթացակարգեր

Ինստիտուցիոնալ (ենթակառուցվածքային) հավատարմագրումը պետության կողմից ուսումնական հաստատության կրթական և  որակի ապահովման գործընթացների, մասնագիտությունների կրթական ծրագրերի պետական կրթական չափորոշիչներին և ենթակառուցվածքային հավատարմագրման չափանիշներին համապատասխանության ճանաչումն է: Այն պարբերաբար իրականացվող պարտադիր գործընթաց է մասնագիտական ուսումնական բոլոր հաստատությունների համար: Այս գործընթացը թույլ է տալիս պարբերաբար գնահատել ՄՈՒՀ-ի գործունեության արդյունավետությունը, ինչպես նաև վերահսկել`արդյոք այն իրականացնում է իր առաքելությունը:

Ինստիտուցիոնալ հավատարմագրումը նախապայման է ծրագրային հավատարմագրման համար:

Հավատարմագրման գործընթացը պահանջում է, որ մասնագիտական ուսումնական հաստատությունն  ուսումնասիրի իր նպատակները, խնդիրները, գործընթացները և ձեռքբերումները մանրամասն ինքնավերլուծության գործընթացի միջոցով:

Ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի համար հիմք են հանդիսանում միջազգային լավագույն փորձի համաձայն մշակված մասնագիտական կրթության հավատարմագրման չափանիշները, ինչպես նաև հավատարմագրման ընթացակարգերը: