activity indicator
Գլխավոր էջ Արտաքին գնահատում, հավատարմագրում Ծրագրային հավատարմագրում. նպատակները, խնդիրները, չափանիշներ և ընթացակարգեր
Ծրագրային հավատարմագրում. նպատակները, խնդիրները, չափանիշներ և ընթացակարգեր

Մասնագիտության կրթական ծրագրի հավատարմագրումն իրականացվում է ՄՈՒՀ-ի նախաձեռնությամբ կամավորության սկզբունքով, բացառությամբ պետական և բժշկական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական ուսումնական հաստատությունների:

Ծրագրային հավատարմագրումը պետության կողմից մասնագիտության կրթական ծրագրի, մասնագետների պատրաստման որակի` պետական կրթական չափորոշիչներին և ծրագրային հավատարմագրման չափանիշներին համապատասխանության ճանաչումն է:

Ծրագրային հավատարմագրման թիրախն առանձին մասնագիտության կրթական ծրագիրն է, ոչ թե հաստատությունն ամբողջությամբ: Այս գործընթացը թույլ է տալիս պարբերաբար գնահատել մասնագիտության կրթական ծրագրի արդյունավետությունը, ինչպես նաև վերահսկել` արդյոք այն ապահովում է ուսումնառության արդյունքների ձեռքբերումը ակնկալվող ամբողջ ծավալով:

Մասնագիտության կրթական ծրագրի հավատարմագրումն ունենում է երկու հիմնական հետևանք.

  • Մասնագիտությունը ստանում է հավատարմագրվածի կարգավիճակ, շնորհված որակավորումը և կրեդիտները ճանաչվում են ազգային մակարդակում, երաշխավորվում է կրեդիտների ճանաչումը միջազգային մակարդակով, որը նպաստում է ծրագրի միջազգայնացմանը և ուսանողների շարժունությանը:
  • Ծրագրային հավատարմագրումը պետական ֆինանսական միջոցների տրամադրման հիմնական պարտադիր նախապայմաններից մեկն է:

Հավատարմագրման գործընթացը պահանջում է, որ մասնագիտական ուսումնական հաստատությունն ուսումնասիրի իր նպատակները, խնդիրները, գործընթացները և ձեռքբերումները մանրամասն ինքնավերլուծության գործընթացի միջոցով:

 Ծրագրային հավատարմագրման գործընթացի համար հիմք են հանդիսանում միջազգային լավագույն փորձի համաձայն մշակված մասնագիտական կրթական ծրագրի հավատարմագրման չափանիշները, ինչպես նաև հավատարմագրման ընթացակարգերը: