activity indicator
Գլխավոր էջ Արտաքին գնահատում, հավատարմագրում Որակի արտաքին գնահատման նախապատրաստման համալսարանական կարգավորիչ փաստաթղթեր
Որակի արտաքին գնահատման նախապատրաստման համալսարանական կարգավորիչ փաստաթղթեր

ՄՈՒՀ-ի ինստիտուցիոնալ կարողությունների կամ մասնագիտության կրթական ծրագրի արտաքին գնահատման գործընթացի իրականացման համար ՈԱԱԿ-ը փորձագետների իր բազայից ընտրում և ձևավորում է փորձագիտական խումբ:

Փորձաքննության նպատակն է փորձագիտական խմբի միջոցով իրականացնել ՈԱԱԿ-ին դիմած ուսումնական հաստատության, նրա ենթակառույցների, գործընթացների, առանձին կրթական ծրագրերի արտաքին գնահատում և պատրաստել փորձագիտական զեկույց ՈԱԱԿ-ի Հավատարմագրման հանձնաժողովին ներկայացնելու համար:

Փորձագիտական խումբն իր գործունեությունն իրականացնում է օրինականության և անկախության սկզբունքների հիման վրա՝ առաջնորդվելով հոտևյալ կարգավորող փաստաթղթերով՝

Որակի վերահսկմանն ուղղված կարգավորիչ գործառույթներից է լիցենզավորումը (լիցենզավորում` ուսումնական հաստատության գործունեության թույլտվության գործընթաց): Լիցենզիա տալու (մերժելու), լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին որոշումն ընդունվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով: Նման որոշումներն ընդունվում են նախարարության կրթական ծրագրի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի ներկայացրած եզրակացությունների հիման վրա «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և դեպքերում: 

Պետական հավատարմագրումը դա պետության կողմից մասնագիտական ուսումնական հաստատությունների գործունեության, մասնագիտությունների կրթական ծրագրերի իրականացման և որակի ճանաչման գործընթաց է:

Մասնագիտական կրթության հավատարմագրման հիմնական նպատակն է հավաստել ՄՈՒՀ-երին, ուսանողներին, նրանց ծնողներին, գործատուներին և շահագրգիռ հասարակությանը, որ մասնագիտական կրթության որակը ճանաչելի է պետության կողմից: