activity indicator
Գլխավոր էջ Արտաքին գնահատում, հավատարմագրում Համալսարանի ինքնավերլուծության / ինքնագնահատման սկզբունքներ և ընթացակարգեր
Համալսարանի ինքնավերլուծության / ինքնագնահատման սկզբունքներ և ընթացակարգեր

Ինքնավերլուծության շնորհիվ կարելի է  բացահայտել և զարգացնել բուհի այն ներուժը, որը հնարավորություն կտա կրթության ոլորտում ապահովել կայուն մրցունակություն:

Ինքնավերլուծությունն իրականացվում է գործողությունների հետեւյալ հաջորդականությամբ`

  1. Ինքնավերլուծության գնահատման չափանիշների մշակում,
  2. Ինքնավերլուծության իրականացման պլան-ժամանակացույցի մշակում,
  3. Փորձագետների (ներառյալ` ուսանողներ, գործատուներ) առաջադրում և նշանակում,
  4. Փորձագետների խմբի գործառույթների հստակեցում և նրանց միջև աշխատանքի բաժանում,
  5. Այցեր տեղերում` հարցաթերթիկների արդյունքների ամփոփման, դասալսումների արձանագրությունների կազման նպատակով,
  6. Հաշվետվության կազմում` ըստ նախատեսված ձևի, ծավալի և բովանդակության,
  7. Արդյունքների վերլուծություն և զեկույցի նախապատրաստում,
  8. Անմիջապես հաջորդող գործընթացներ` ցուցանիշների բարելավման նպատակով միջոցառումների պլանի մշակում,
  9. Ցուցանիշների բարելավման հետագա տևական գործընթացներ:

Ինքնագնահատման գործընթացը որակի ապահովման կարևորագույն քայլերից է: Այն ուսումնասիրում է ուսումնական հաստատության  և իրականացվող կրթական ծրագրի համապատասխանությունը պետական կրթական չափորոշիչներին, ՈԱԱԿ-ի կողմից սահմանված որակի ապահովման չափանիշներին և չափորոշիչներին, հաստատության առաքելությանն ու նպատակներին:

Ինքնագնահատման գործընթաց իրականացնելիս անհրաժեշտ է առաջնորդվել հետևյալ երկու հիմնասկզբունքներով.

  • Ինքնագնահատման անցկացումը և նպատակաուղղվածությունը պետք է համահունչ լինեն բուհի որակի ապահովման ընդհանուր ռազմավարությանը, իսկ արդյունքները պետք է ծառայեն ոչ միայն վերլուծվող օբյեկտի տեղային շահերին, այլև համապատասխանեն նաև ստորաբաժանման և բուհի գլոբալ շահերին:
  • Ինքնագնահատման գործընթացը պետք է իրականացվի նախապես ձևավորված, հաստատված և բոլորին ծանոթ բովանդակային ու ընթացակարգային մոտեցումներով` առավելագույն թափանցիկության պայմաններում:

Ինքնագնահատման գործընթացի ընթացակարգը.

Համաձայն եվրոպական ստանդարտների, բուհի ինքնագնահատումը (որակի ներքին աուդիտը) ենթադրում է գործողությունների երեք առանձնացված փուլերի առկայություն`

  • Ստորաբաժանման կողմից ինքնուրույն իրականացվող ինքնավերլուծություն` արդյունքում ձևավորվող ինքնավերլուծության թղթապանակով,
  • Ներքին աուդիտորների կողմից իրականացվող ստուգայցեր և հարցումներ,
  • Ինքնագնահատման հաշվետվություն: