activity indicator
Գլխավոր էջ Դասախոսական կազմի որակի ապահովում Դասախոսական կազմի որակի ապահովման ելակետային դրույթներ և կողմնորոշիչ ցուցումներ
Դասախոսական կազմի որակի ապահովման ելակետային դրույթներ և կողմնորոշիչ ցուցումներ

Ստանդարտի արդյունավետ իրագործման համար առաջարկվող ուղենիշները սահմանում են, որ դասախոսներն ուսանողների մեծամասնությանը մատչելի միակ կարևորագույն ռեսուրսն են: Կարևոր է, որ դասախոսներն ունենան դասավանդվող առարկայի վերաբերյալ լիարժեք գիտելիքներ և խորը ընկալում, անհրաժեշտ հմտություն և փորձ` դասավանդման տարբեր  համատեքստերում դրանք ուսանողներին արդյունավետ կերպով փոխանցելու համար, ինչպես նաև` դասավանդման որակի վերաբերյալ հետադարձ կապի ձեռքբերման կարողություն:

Այս ուղենիշներով սահմանվում են նաև հետևյալ պահանջները.

  • Բուհերը պետք է երաշխավորեն, որ իրենց դասախոսական կազմի հավաքագրման և նշանակման ընթացակարգերը միջոցներ են նախատեսում` հավաստելու նոր աշխատակիցների մասնագիտական պատրաստվածության բավարար մակարդակը:
  • Դասախոսական կազմին պետք է տրվի դասավանդման հմտությունների զարգացման և կատարելագործման հնարավորություն, ինչը պետք է խրախուսվի:
  • Բուհերը պետք է ստեղծեն մասնագիտական աճի հնարավորություններ` ոչ բավարար  հմտություններով դասախոսների համար և ունենան համապատասխան մեխանիզմներ` ազատվելու համար այնպիսի դասախոսներից, ովքեր կշարունակեն ցուցաբերել ցածր արդյունավետություն: