activity indicator

Նորություններ

ՄԱՐՏԻ 8-Ը ՊՈԼԻՏԵԽՆԻԿՈՒՄ ՄԻ ՕՐ ՇՈՒՏ Է ԵԿԵԼ

Web News 07/03/2013 

Պոլիտեխնիկցիները սիրում են և սովոր են ամեն ինչում առաջինը լինել: Հերթական անգամ էլ այս ավանդույթը չի խախտվել:

Բանն այն է, որ մարտի 8-ը ճարտարագիտական համալսարանում մի օր շուտ էր եկել, քանի որ ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե ինչ անակնկալ էին պատրաստել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Ուսանողական խորհրդի տղաները ճարտարագետ-ուսանողուհիների, աշխատակցուհիների և կին դասախոսների համար:

Մարտի 7-ին առավոտյան ժամը 9.00-ից համալսարանի ողջ տարածքում Շառլ Ազնավուրի երաժշտության ներքո հանդիսավոր կերպով տղաները սպիտակ և կարմիր վարդեր են նվիրել աղջիկներին ու դասախոս կանանց՝ ազդարարելով գարնանային միամսյակի սկիզբը:

Պոլիտեխնիկցի տղաները ջանք ու եռանդ չեն խնայել իրենց կին դասախոսների, աշխատակցուհիների և կուրսընկերուհիների մարտի 7-ի ցուրտ առավոտը ջերմությամբ և գարնանային շնչով լցնելու համար:

 

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Ուսանողական խորհուրդը` ի դեմս նախագահ պարոն Գ. Վարդանյանի, սրտանց շնորհավորում է գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին՝ բարեմաղթելով, որ կանացի հմայքից ջերմանան անգամ ամենաչար ու անհոգի մարդկանց սրտերը: